
Ամեն անգամ «Հայր մեր» աղոթքը ասելիս՝ սկսում եմ հորանջել. Դա չարի հարձակո՞ւմն է

– Ամեն անգամ «Հայր մեր» աղոթքը ասելիս՝ սկսում եմ հորանջել: Դա չարի հարձակո՞ւմն է:
– Այս ամենը Ձեր մտացրիվ լինելու մասին է վկայում: Քանի որ ինչ-որ մենք աղոթում ենք հոգով, պիտի աղոթենք նաև մտքով: Մենք մեր աղոթքը մշտապես պետք է առաքենք առ Աստված` հավատալով, որ պատասխանը մենք կստանանք: Բնականաբար, սատանան այս ամենին կփորձի խանգարել, սակայն Ձեր վրա որևէ ներգործություն չի ունենա, եթե Դուք թույլ չտաք, որպեսզի այդ ներգործությունը Ձեզ վրա իշխի: Սատանան այնքան իշխանություն ունի մեզ վրա, որքան որ մենք ենք այն իրեն տալիս: Ձեր ծուլությունը կամ ցրվածությունը մեղք է, որի դեմ պետք է պայքարել ավելի եռանդուն աղոթքով: Եթե աղոթքի ժամանակ շեղվեցիք մտքով, ապա այդ աղոթքը նորից ու նորից կրկնեք:
Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am