Այսօր կներկայացվի նաև նոր երգ և «Genealogy» խմբի բոլոր անդամները կերգեն հայերեն:
Լուռու մարզում 29-ամյա կնոջ համացանցային ծանոթը ոգելից խմիչք օգտագործած վիճակում հյուրընկալվել է նրան, խաբեությամբ հափշտակել է նրա գույքն, ապա՝ բռնաբարել:
27 հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտում են ոստիկանության կողմից զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ ոստիկանության բռնության հերթական դրսեւորումը:
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտների կուրսանտները մայիսի 15-20-ը կմասնակցեն Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաբանակային օլիմպիադայի (օտար լեզու) եզրափակիչ փուլին:
«35-68 տարեկան անձինք կարող են այցելել պոլիկլինիկա և անցնել անվճար հետազոտություններ ու որոշել զարկերակային ճնշման և արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: 30-60 տարեկան կանայք էլ կարող են անվճար անցնել արգանդի պարանոցի սքրինինգ»:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ օբյեկտիվ իրականությունը պարզելու ուղղությամբ։
13-ամյա տղայի մայրը տեղեկացել է, որ իր անչափահաս որդու դասընկերը դանակի սպառնալիքով փորձել է որդու հետ սեռական հարաբերություն ունենալ, այն ժամանակ, երբ որդու դասընկերը գտնվել է իրենց տանը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ կասեցվել է Ա/Ձ Գեղամ Մխիթարյանի (Վայոց ձոր մարզ, ք.Եղեգնաձոր) արտադրական գործընթացը:
«Մայիսի 2-ին Գորիսի տարածքի «Սդղի գյոլ» կոչվող վայրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ վերջին օրերին տարատեսակ վարկածներ, մեկնաբանություններ ու, այսպես ասած, վերլուծություններ են շրջանառվում, որոնք խեղաթյուրված են ներկայացնում դեպքի բացահայտմանն ուղղված՝ ոստիկանության մարմինների գործողությունները:
«Գրել էր՝ պապան ո՞նց ա, մաման ո՞նց ա, հարեւանները ո՞նց են: Կարո՞ւմ եք յոլա գնաք: Սպասեք, հեսա կգամ, աշխատանքի կմտնեմ, սաղ լավ կլինի: Խելքին մոտիկ բան չի, բայց դե տենց էր գրել»:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ Կոտայքի մարզի Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի 1 հասցեում գործող գազալցակայանում ավտոմեքենայի լիցքավորման ընթացքում գազաբալոնի պայթյունի դեպքի առթիվ։
Բոլոր նախադրյալները կան, որպեսզի էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող բարձրացումը հանգեցնի քաղաքացիական լայն ընդվզման: Սոցիալական ցանցերում մի փոքրիկ հայտարարություն էր տեղադրվել, ըստ որի՝ Ազատության հրապարակում անց է կացվելու հանրային քննարկում:
Մայիսի 14-ին, ժամը 23.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 37 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սամվել Ալեքսանյանի «Երեւան Սիթի»-ներում կազինոյի ապարատներ տեղադրելու մասին մեր հրապարակումից հետո սուպերմարկետներից հանվել են «էլ լոտո» կոչվող խաղային ապարատները:
Ասում են, թե առաջիկայում ՀՅԴ-ն վերջապես կմտնի կոալիցիա ու կսկսի ՀՀԿ-ի հետ ուս ուսի պայքարել «հանուն հայրենիքի», այն է՝ սահմանադրական փոփոխությունների:
Փաստաբանական դպրոցի ավարտական քննություններից կտրվել են նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ: Փաստաբանի լիցենզիա չի ստացել ՀՀ գլխավոր դատախազության անձնակազմի բաժնի նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Վաղարշակ Վարդանյանը:
Պարզվում է` Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գեւորգյանը, որն օրերս ԶԼՄ-ներին ասել էր, որ հնարավոր է հրաժարվի Ծառուկյանի ֆինանսական աջակցությունից, ապահովված է՝ սեփական բիզնես ունի Ռուսաստանում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, լքել է Հայաստանը օդային ճանապարհով:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մայիսի 8-ին ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած Հարություն Համբարյանի զորամասի հրամանատար Սամվել Գրիգորյանն ասաց, որ միայն դրական բաներ է լսել զինվորի մասին եւ առայժմ չի ցանկանում գնահատական տալ կատարվածին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զինվորի հայրը՝ Հրայր Համբարյանը, վստահեցրել էր, որ իր որդին չէր կարող ինքնասպան լինել:
Երևանում կատարված ոճրագործության մասնակիցներից մեկին հայտնաբերեցին 20 տարի անց:
նա գնացել է նախկին կնոջ տուն` պարզելու որդու հետ հեռախոսով խոսելու մերժում ստանալու պատճառը, տան հարակից տարածքում խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ժամանակ երիտասարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, գլխով մեկ անգամ հարվածել է նախկին կնոջ դեմքին, այնուհետև բռնել մազերից, գցել գետնին և կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ՝ ձեռքին եղած դանակով հարվածներ հասցրել նրա մարմնի կենսական կարևոր օրգանների հատվածներին…
Ամենամռայլ սպասումներն իրականացան: ՀԷՑ-ը դիմեց սակագների ավելացման պահանջով: Եթե ՀԾԿՀ-ն դակի ավանդական դարձող դիմում-պահանջը, էլեկտրաէներգիայի նոր սակագները մինչև տարեվերջ կսնանկացնեն թե՛ տնտեսությունը, թե՛ բնակչությանը:
«Գիտեք չեմ հիշում, թե քանի մեքենա եմ ունեցել: Առաջինը եղել է սովետական Զապառոժեցը, հետո էլի եմ ունեցել, դե հիմա սա է: Իսկ տաքսի քշելու հիմնականում երեկոյան եմ դուրս գալիս, իսկ մինչ այդ մրգի կետ եմ ունեցել, Վերնիսաժում վաճառել եմ իմ կավե գործերը ու այդպես տարբեր գործեր եմ արել»:
Մայիսի 14-ին, ժամը 19.23-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղիում` Պռոշյանի գինու գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 80 հասցեի մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արմեն Բ.-ին:
Մայիսի 14-ին, ժամը 07.06-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի հաղորդավարուհիՄերի Շահինյանի համար մայիսի 13-ը կյանքի ամենահիշարժան օրերից մեկը դարձավ։
Մայիսի 14-ին, ժամը 17.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Լենինգրադյան 1 հասցեում գտնվող փայտամշակման արտադրամասում:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի գործով ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր դատարանին միջնորդեց արդարացնել իր պաշտպանյալին:
Մայիսի 12-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «հետույքային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Անդրանիկ Ս.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու: