Բաժիններ՝

Վթար՝ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին

Մայիսի 14-ին, ժամը 07.06-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 18-րդ կմ-ում, բախվել են «Սկանիա» մակնիշի 68 AA 919 պ/հ (վարորդ Մ. Խ., ծնված 1955թ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի 77 PQ 771 պ/հ (վարորդ Թ. Հ., ծնված 1986թ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային (տեղափոխվել է Սիսիան քաղաքի ԲԿ), դադարեցրել գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս