Ժամը 23:50-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Երևանյան խճուղու վրա գտնվող ճանապարհաին ոստիկանության անշարժ պահակակետի դիմաց, բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 VU 941 համարանիշի և անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենաները:
Ասում ենք՝ ներկայացա՞վ այդ կինը, ո՞վ էր այդ կինը, ասում է՝ չէ, չներկայացավ: Ասում եմ՝ գուցե նա այնտեղ քարտուղարուհի է, ասում է՝ ես չգիտեմ: Հիմա դուք պատկերացնում եք, չէ՞, կարևորագույն գործերով քննիչը, որը կարևորագույն գործ է քննում` Սուրիկ Խաչատրյանի հետ կապված, Ավետիք Բուդաղյանի սպանության հետ կապված, ու այս աստիճանի պրիմիտիվ բացատրություն է տալիս՝ ինքը գնացել է ԱԱԾ, պատուհանի այն կողմից ասել են՝ դատարանի որոշումը չի կատարվել, կարող ես գնալ, որոշումը տեխնիկական պատճառներով չի կատարվել, ու ինքն էլ եկել է: Սա պրիմիտիվ սուտ է, այսպես չի լինում, չի էլ կարող լինել:
«Պետք է առավել ուշադիր լինել ընդհանուր գիտելիքների զարգացմանը։ Սա ասում եմ ոչ թե հեռուստախաղին մասնակցելու, այլ ապագան ճիշտ կերտելու համար։ Որքան լայն է երեխայի մտահորիզոնը, այնքան ճիշտ է նա իրեն դրսևորելու յուրաքանչյուր ասպարեզում։ Որքան հնարավոր է շատ բան իմանալ. 21-րդ դարում սա է կյանքի ձևավորման ու փլիլիսոփայության զարգացման հնարավոր միակ տարբերակը»:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2015 թվականի մայիսի 18-ից գործարկվելու է Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Միջադեպից հետո աշխատանքից ազատվեց Գորիսի ոստիկանապետը, խոսվեց այն մասին, որ պաշտոնանկությունը կապված էր հենց այդ միջադեպի հետ։ Հարցին՝ արդյոք Քննչական կոմիտեում պաշտոնանկություններ կլինե՞ն, Աղվան Հովսեփյանը պատասխանեց, որ տեղեկություն չունի՝ ինչու է աշխատանքից ազատվել Գորիսի ոստիկանապետը, չգիտի՝ որքանով է դա կապված միջադեպի հետ, չի կարող մեկնաբանել։
Մայիսի 16-ին, ժամը 18.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 88 շենքում 5 և 7 տարեկան երեխաներն արգելափակվել են վերելակի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մարդ է ցած նետվել:
Մայիսի 16-ին, ժամը 16.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 72 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 17-21-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Մայիսի 14-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ն. Շենգավիթ 4-րդ փողոցի տներից մեկում թմրամիջոց են օգտագործում:
Տիգրան Խաչատրյանը հայտնվել է: Armlur.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նա քիչ առաջ ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին:
Մայիսի 16-ին, ժամը 15.57-ին Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 բժշկական կենտրոնի հերթապահ բժշկից ՏԿԱԻ նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով իրենց մոտ է տեղափոխվել Նարեկացի 3-րդ փողոցի թիվ 22 տան բնակիչ Զ. Ա.-ը (ծնվ. 1978 թ.):
Մայիսի 15-ին, ժամը 22.50-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Դվին ռեստորանի մոտակայքում (բենզալցակայանի մոտ) «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է և բռնկվել:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել՝ ոստիկանության գեներալ-մայորի կոչում շնորհելով…
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդին «հայտնաբերվել» է:«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նա Հայաստանում է և ամենայն հավանականությամբ մինչև օրվա վերջ նրան բերման կենթարկեն: Կայքի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ դա «ժամերի հարց է»: Թե որքանով կհաջողվի ոստիկանությանը ամենակարող Տիգրան Խաչատրյանի հարցը ժամերի ընթացքում լուծել՝ պարզ կլինի օրվա ընթացքում:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության օրվա 97-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին:
Ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղին հարակից ժայռում ուլեր են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արմեն Հ.-ի կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական գործի նյութերով՝ անհայտ անձի կողմից քննությամբ չպարզված ժամանակ ու հանգամանքներում Արմեն Հ.-ին ապօրինի կերպով զենք և ռազմամթերք իրացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել և առանձին վարույթում է առանձնացվել նոր քրեական գործ ու կատարվել նախաքննություն:
ՀՀ Ոստիկանության տարբերանշանները (բրենդբուք) իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը։
Ժամը 03:30-ի սահմաններում Տիգրան Մեծ և Մելիք Ադամյան փողոցների խաչմերուկում՝ «Տաշիր Պիցցա»-ի հարևանությամբ, բախվել են Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 27-ամյա Մարիա Սմիրնովայի վարած Mercedes մակնիշի MA-808-RU համարանիշի և Երևան քաղաքի Աերացիա թաղամասի բնակիչ, 22-ամյա Հարություն Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 60 ԼՏ 060 համարանիշի ավտոմեքենաները:
«Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին ներկա 48 երկրների պատվիրակները` մոտ 500 հոգի, հայկական «ադաթով», նախորդ երեկոյան հրավիրվել են «Օջախ» ռեստորան` «ընթրիքի»:
«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը երազում է դառնալ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ: Հիշեցնենք, որ երիտասարդ գեներալ-լեյտենանտը համարվում է բանակի ամենահարուստ բարձրաստիճան սպաներից:
Երկու ամիս տեւած քննությունից հետո դատարանը բավարարել էր պատգամավորի պահանջը, սակայն, այսպես ասած, պատգամավորի աշխատակիցը այդպես էլ չվերադարձրեց նրա դոլարները: Ասել է թե՝ «քցեց» պատգամավորին:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների գործով նախապես չխոստացած պարտակում մեղադրանքով 5 կալանավորվածներին երեկ՝ մայիսի 15-ի, երեկոյան ազատ են արձակել:
Ա. Խանաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրի 359 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Երեկ մեզ հաջողվեց պարզել, թե մի քանի օր առաջ կոնկրետ ի՞նչ պատճառով եւ ում միջնորդությամբ է աշխատանքից ազատվել ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արայիկ Դավթյանը, ով այդ պաշտոնում հասցրեց աշխատել ընդամենը մեկ ամիս:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ իշխանության վերնախավում բուռն քննարկվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության եւ նրա հետագա ճակատագրի հարցը:
Սույն թվականի մայիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23.21-ին (Գրինվիչի ժամանակ՝ 19.21) ՀՀ ՏԿԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում:
Երեկ տեղի ունեցած` ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը առաջարկել է խորհրդարանական լսումներ կազմակերպել հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած` Ավետիսյանների ընտանիքի դեմ կազմակերպված ոճրագործության վերաբերյալ: