Ո՞վ է իրականում տաքսու վարորդ Արման Գալստյանը. Newmag.am
Արման Գալստյանին բոլորը ճանաչեցին տաքսու վարորդների ու լիցենզավորման կարգի հետ կապված ընդվզումներից, հրապարակային ելույթներից: Նրա խոոսքը շատերը համարում էին ոչ տաքսիստին բնորոշ ու գրագետ: Բոլորն ուզում էին պարզել՝ ո՞վ է այս տղան կամ ինչո՞ւ է տաքսի վարում: Newmag.am-ը հարցազրույց է անցկացրել տաքսու հայտնի վարորդ Արմանի հետ:
«Գիտեք չեմ հիշում, թե քանի մեքենա եմ ունեցել: Առաջինը եղել է սովետական Զապառոժեցը, հետո էլի եմ ունեցել, դե հիմա սա է: Իսկ տաքսի քշելու հիմնականում երեկոյան եմ դուրս գալիս, իսկ մինչ այդ մրգի կետ եմ ունեցել, Վերնիսաժում վաճառել եմ իմ կավե գործերը ու այդպես տարբեր գործեր եմ արել»,-պատմում է Արմանն ու նշում, որ երբեք հաճախորդ ունենալու համար բջջայինի համար չի փոխանցում: Նրան կարելի է գտնել քաղաքի տարբեր անկյուններում, իսկ զանգել և պատվիրել՝ իմաստ չի տեսնում:
«Լինում են պահեր, երբ մարդը նստում է և սկսում միջև վերջին կետը հեռախոսով խոսել, մարդ էլ կա ամբողջ կյանքն է պատմում: Տաքսի քշելը խիստ բարդ է, հազար տեսակ մարդ ու բնավորություն ու դու էլ պիտի մարդու կյանքի հետ չխաղաս»,-խոստովանում է Արմանը, ով հիմա և վաղուց սկսել է ոչնչից չզարմանալ կյանքում:
Հարցազրույցն ամբողջությմամբ՝ Newmag.am-ում: