Ինչ պահանջներ է ներկայացնում ինքնասպանությամբ սպառնացող հայրենադարձ եղած Եղիշեն. armlur.am
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Երևանի Խորենացի փողոցում արտակարգ իրավիճակ էր: Քաղաքացի Եղիշե Գևորգյանը, ով նախորդ տարվա դեկտեմբերին է Ադրբեջանից վերադարձել Հայաստան, «Ոսկու աշխարհ»-ի դիմացի բարձրահարկից սպառնացել է ցած նետվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, նման քայլի Եղիշե Գևորգյանը դիմել է հողային խնդիրների պատճառով: Նա անընդհատ կրկնել է, որ քաղաքապետարանն իրեն վերադարձնի այն տարածքը, որտեղ այս պահին վարդեր են տնկված: