«Փոխվել է կարգը, որ հիվանդը կարող է ինքն ընտրել՝ ո՞ր կլինիկայում կարող է բուժզննում իրականացնել: Հակակոռուպցիոն լրջագույն խնդիր ենք լուծել, երբ ֆիքսվում էր, թե որտեղ կարող է գնալ և բուժզննում իրականացնել և զրկվում էր ընտրության իրավունքից: Ու չնայած սրան 2.8%-ով բյուջեի ավելացում ունենք մարզերում»,- ասաց Ա.Մուրադյանը:
Մեզ համար մանկապաշտությունն ու հայրենապաշտությունը նույն երեւույթն են, երկուսն էլ առանձնահատուկ են մեր սրտում եւ գիտակցության մեջ՝ պահանջելով նվիրում, սեր ու ջանք:
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) եղբայրը՝ 50-ամյա Արմեն Հակոբյանն, այսօր՝ հունիսի 1-ին, քիչ առաջ մահացել է:
Ծրագրի եզրափակիչ օրվա ընթացքում երիտասարդները ամփոփեցին նախորդ օրերի ստացած տեսական գիտելիքները, սովորեցին, թե ինչպես կարելի է այդ գիտելիքները գործնականորեն կիրառել, ֆիքսվեցին հստակ ուղղություններ և որոշվեց, թե ով կոնկրետ որ հարթակում ինչ գործունեություն պետք է ծավալի:
Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում ՀԲ-ի և պետական միջոցներով ստեղծվող գերազանցության կենտրոնում շուտով կարող է սկսվել ռադիոիզոտոպային արտադրությունը: Այսօր Աժ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ առաջին փուլի աշխատանքներն ավարտին են մոտենում, ցիկլատրոնն արդեն տեղադրված է, ներկայումս մոնտաժային աշխատանքներ են ընթանում և հուլիսին փորձարարական աշխատանքները կավարտվեն:
2015 թվականի հունիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի 2015թ. հունիսի 3-ից:
«Ուղիղ մեկ տարի առաջ՝ հունիսի մեկին, որպես նոր կառավարության անդամ ասել եմ, որ ավելի շատ պետք է մտածենք ծնողազուրկ, ճակատագրի բերումով քրեակատարողական հիմնարկներում հայտնված, ծանր սոցիալական պայմաններում ապրող երեխաների մասին և մեր ուժերի սահմաններում մի փոքր ավելի պայծառ դարձնենք նրանց կյանքը: Այսօր էլ մեր հոգածության և ուշադրության կենտրոնում են հատկապես այդ երեխաները»:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Չարենցավանի գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով 55-ամյա քաղաքացու մահվան դեպքի առթիվ:
Մայիսի 31-ին` առավոտյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Գեղարքունյաց թեմ: Սևան քաղաքում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, տեղի ունեցավ նորակառույց Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը:
Հունիսի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:
Լոռու մարզում շրջված զինվորական բեռնատարով զինծառայողներից Մհերին նորից են վիրահատել:
Երեխաները մեր կյանքի ուրախությունն են եւ իմաստը, հետեւաբար նրանց առօրյան ավելի ապահով ու բարեկեցիկ դարձնելը յուրաքանչյուր ծնողի գերագույն նպատակն է: Այդպես է նաեւ պետության պարագայում:
Ես համոզված եմ, որ դուք բոլորդ էլ շատ եք սիրում մեր քաղաքը, և ուզում եմ, որ նրան վերաբերվեք մեծի, տանտիրոջ նման, քանի որ այն իրականում հենց ձե՛րն է և դու՛ք եք նրա վաղվա իրական տերը:
Զուր չի ասված, որ երեխաները երկրի ապագան են։ Ուստի մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ երաշխավորենք փոքրիկների համար խաղաղ, անհոգ մանկություն։ Երկրապահն իր պարտքն ու պարտականությունն է համարում մանուկների ռազմահայրենասիրական դաստիարակության հարցում հայոց պետականությանը սատարելը։
Հունիսի 1-ին, ժամը 07.34-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Ուշի գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հերթական կադրային փոփոխությունները Շիրակի մարզում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Այս տարվա մայիսի 1-ի դրութամբ կենսաթոշակային հաշիվ ունեցող անձանց թիվը, որոնց վրա առկա են կենսաթոշակային միջոցներ, կազմում է 171925 անձ, իսկ հաշիվներին առկա կուտակային հատկացումների գումարը 15 մլրդ դրամից քիչ ավելի է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակ փողոցի սկզբնամասի բնակիչներից տեղեկություն է ստացվել, որ նշված տարածքում հայտնաբերվել է կոշկակարի դին: Նախնական տեղեկությունների համաձայն, խոսքը 1975 թվականին ծնված Հովհաննես Խաչատրյանի մասին է, ում կոշիկի վերանորոգման կրպակը գտնվում էր այդ տարածքում:
Ժամը 10:30-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են ПАЗ մակնիշի 31 ԼՍ 608 համարանիշի և Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված Daewoo մակնիշի ՊՆ 0319 Մ համարանիշի ավտոմեքենաները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Սևան քաղաքի «Սուրբ Հրեշտակապետաց» և Արտաշատ քաղաքի «Սուրբ Հովհաննես» նորակառույց եկեղեցիների օծման արարողություններին՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գուրծ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Մայիսի 31-ին, ժամը 08.35-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցում` «Ցուլ» կոչվող ռեստորանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Երեկ՝ մայիսի 30ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարության կենտրոնական քննչական բաժնի քննչական խումբը Երևանի Աբովյան փողոց են տեղափոխել Արմեն Դանիելյանին:
Մայիսի 30-ին, ժամը 22.17-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 30-ին, ժամը 23.54-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում` «Եղիցի լույս» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է մոր հետ, որի ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան, բացի այդ՝ վերցրել է ծալովի շեղբը բացված դանակ, այն դիտավորությամբ ցուցադրել է նրան՝ սպառնալով, որ կսպանի:
Ալեքսանդր Պոլիվանովը նշեց, որ ուկրաինական ճգնաժամը լուրջ փորձություն դարձավ լրագրության համար, և ոչ մի կողմ այդ փորձությունը չկարողացավ պատվով հաղթահարել: