
Շիրակի մարզում առաջնային է շարունակում մնալ անասնաբույժների խնդիրը

Tsayg.am-ը գրում է. Մարզի տարբեր տարածաշրջաններում անասնաբույժների խնդիրը մնում է առաջնային: Մեկ անասնաբույժը սպասարկում է մեկից ավելի համայնք: Պատճառը երիտասարդ մասնագետներ չունենալն ու ցածր աշխատավարձն է: Ամասիայի տարածաշրջանի «Անասնաբուժասանիտարական և բուժասանիտարական լաբորատոր ծառայությունների կետրոնի» մարզային մասնաճյուղում աշխատում է 9 անասնաբույժ՝ սպասարկելով 19 համայնք: