Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Մայիսի 28-29-ին շրջանների զգալի մասում, 30-31-ին, հունիսի 1-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 28-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում՝
Մայիսի 28-29-ին` երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: 30-31-ին, հունիսի 1-ին` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:
Երևանի մայիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 33.70C (2007 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 7.50C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 19.40C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն