Բաժիններ՝

Բաժակներով և հախճասալիկով հարվածել է կնոջը, կրծքկալից 500 հազար դրամ հափշտակել

Դատարան է ուղարկվել հափշտակության դեպքով հարուցված քրեական գործը:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երկու տղամարդու:

Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, իր ընկերոջ հետ միասին, գումարային պահանջ է ներկայացրել կնոջը և վերջինիս առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով, այն է` ոտքերով ու ձեռքերով, ինչպես նաև՝ որպես զենք օգտագործվող բաժակների և հախճասալիկի գործադրմամբ՝ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին` պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք և կնոջ կրծկալի միջից հափշտակել են զգալի չափերի` 500.000 դրամ գումար և դիմել փախուստի: Նա կալանավորված է:

Գործով մյուս ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, տուժող կնոջ վերնազգեստի աջ գրպանից բացահայտ հափշտակել է 8 000 դրամ գումար և դիմել փախուստի: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս