Բաժիններ՝

«Ոչ մի լումա ավել, չպետք է բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը»

Այժմ «Ազատության» հրապարակը բազմամարդ է։ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիային մասնակցում են տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, պատգամավորներ։ Նախաձեռնությունը պահանջում է ոչ մի լումա ավել չբարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Նրանք պահանջում են նաև միջոցներ ձեռնարկել սակագնի իջեցման համար։ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենք իրենց մտահոգությունները հայտնել են և մանրամասն վերլուծել և քննարկել են այդ հարցը։

«Այս պահի դրությամբ մեր խմբակցության պատգամավոր պարոն Միքայել Մելքումյանի գլխավորությամբ արդեն իսկ փաստաթուղթ է մշակված՝ երկու տարբերակով, որտեղ մենք հստակ լուծումներ ենք առաջարկում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»,- ասաց Վահե Էնֆիաջյանը։

Նա տեղեկացրեց, որ Միքայել Մելքումյանի կողմից պայմանավորվածություն կա Հանրային ծառայությունները կարգավորող նախագահի հետ հանդիպելու և քննարկելու իրենց մշակած փաստաթուղթը։ Նա նշեց, որ փաստաթղթում հստակ գրված է, որ ՀՀ քաղաքացին պետք է այս փոփոխությունները իր վրա չզգա։

Նա կարծում է, որ այսօրվա բողոքի ակցիան կարող է իր ազդեցությունն ունենալ։

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հանրահավաք-երթը հուադրող է, և նա կարծում է, որ պետք է այս միջոցառումները պետք է շարունակվեն։ Ըստ նրա, սա միակ ձևն է, որի միջոցով իշխանությունները և հանձնաժողովը հետևություններ կանեն։ Նշենք, որ Ազատության հրապարակում են նաև «Նաիրիտ» գործրարանի աշխատակիցները, ովքեր միանալու են «Ոչ թալանին» նախաձեռնության երթին։ Քիչ առաջ մեկնարկեց երթը։ Երթուղին լինելու է Սայաթ Նովա-Աբովյան-Ամիրյան-Մաշտոց փողոցներով դեպի «Ազատության» հրապարակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս