2015թ. մայիսի 20-ին՝ ժամը 23:00-ից մինչև մայիսի 21-ը ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձ Տերյան փողոցի 71 շենքի մուտքից գաղտնի հափշտակել է «Տռեկ Մառլին 6» տեսակի հեծանիվ՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափի՝ 379.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Արմավիր մարզի Ալաշկերտ համայնքի մանկապարտեզի սաների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երեխաների թունավորման պատճառները, եղանակը։
Ռոբերտի հեղինակած գրաֆիտին կարող ենք հանդիպել քաղաքի տարբեր հատվածներում՝ Նորքի զանգվածներից մինչև Վերնիսաժի հարակից շինությունների պատերին: Նկարիչը դրանք անում է անձնական նախաձեռնութամբ, ոչ ոք նրան չի օգնում ու չի էլ խանգարում. «Կապ չունի՝ քաղաքի որ հատվածում եմ աշխատում, ուղղակի երևի կան թեմաներ, որոնք չեմ ուզենա ծայրամասերում նկարել, միայն նրա համար, որ հնարավորինս շատ թվով մարդիկ տեսնեն»:
Հունիսի 20-ին, ժամը 14.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում նկատվել է տղամարդու դի, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:
«Պոլիտեխնիկի համար ես շատ եմ ցավել: Պոլիետխնիկը սեպտեմբերից այսօր ընկած ժամանակահատվածում նախարարության կողմից ստացել է տարբեր խրախուսանքներ, որոնց դիմաց գովեստի խոսքեր չեմ լսել»:
Քիչ առաջ Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում (ԵՊՃՀ) ՝ Պոլիտեխնիկում ընթացող ռեկտորի ընտրութուններին մասնակցելու եկավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Աջափնյակ վարչական շրջանի առանձնատներից մեկում` վերելակում մնալու հետեւանքով 5-ամյա երեխայի մահվան դեպքի առնչությամբ որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ»-ին:
Ազգային ժողովի նիստերից մեկի ժամանակ, երբ Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդին «յաշիկով» ազատ շրջում է Երևանի փողոցներով, մասնավորապես, Պրոսպեկտով, փաստորեն, մի բան գիտեր, որ ասում էր:
Հունիսի 18-ին, երեկոյան, Երեւանում տեղացած անձրեւի, քամու եւ կայծակի պատճառով ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել:
Թեկնածուներն են՝ ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը:
Դժվարանում եմ ասել՝ ով էր մեղավոր, երկրորդ գծով էի գալիս, տաքսի մեքենան հետեւն էր, թարթիչը միացնելով, նայելով հայելու մեջ, շրջադարձ եմ փորձել կատարել, բախվեցինք:
Այսօր Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում (ԵՊՃՀ) ռեկտորի ընտրություններ են: Թեկնածուներն են՝ ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը:
Հունիսի 19-ին, ժամը 11.15-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Գրումրի քաղաքի Շչեդրինի և Ռեպինի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2005 թ. ծնված Արթուր Ս.-ին: Վարորդը տղային տեղափոխել է հիվանդանոց:
Հունիսի 20-ին, ժամը 03.19-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գազի արտահոսքերի վերացման, վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով հունիսի 22-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 17:00-ն կդադարեցվի Դավիթաշեն վարչական շրջանի Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 32-ից մինչեւ 48 հասցեների բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
Օֆշորային սկանդալի գործով առաջաին դատական նիստի օրը հայտնի է: Այն տեղի կունենա հունիսի 24-ին՝ ժամը 13:00-ին: Քրեական գործն ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Գերմանիայի Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերայի նախաձեռնությամբ Երևան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության 12 քաղաքների քաղաքապետերի ֆուտբոլի հավաքական թիմը մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացրել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի հավաքական թիմի հետ:
Զարուհի Հարությունյանը, ով ներկա է եղել միջադեպին, պատմում է, որ այդ ընթացքում նրանք պահանջել են քաղաքացիական հագուստով անձանց ներկայանալ: «Նրանցից մեկը ցույց տվեց ինչ-որ փաստաթուղթ, որի վրա գրված էր ոստիկանություն»,- ասում է Զարուհի Հարությունյանը:
Ձեր մասնակցությամբ իրականացվող հավաքը ժամը 23 .00-ից հետո անօրինական է, իսկ հավաքի մասնակիցները ենթակա են պատասխանատվության՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով:
ՀՀ պետական սահմանը անօրինական հատելու մեղադրանքով հետախուզվողի մոտ թմրամիջոց հայտնաբերվեց:
Ազատության հրապարակից․ Ոստիկանները մոտեցել են ամբիոնին և պահանջում են դադարեցնել հանրահավաքը:
Թատերական հրապարակից երթի մասնակիցները փորձել են շաժվել փողոցով և հանդիպել են ոստիկանների դիմադրությանը: Կարճ ժամանակ անց, սակայն կայացել է համաձայնություն և առանց երթևեկության խոչընդոտման ոստիկանները թույլ են տվել փողոցի մի հատվածով քայլել դեպի առաջ և հնչեցնել տարբեր կոչեր:
Ազատության հրապարակում «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ գիշերակացի ընթացքում սննդի ծախսերը հոգալու համար որոշել են դրամահավաք կազմակերպել:
Մանրամասները ոստիկանության տեսանյութում:
Բերման ենթարկվածների անձնական խուզարկության արդյունքում՝ «Բենթլի» ավտոմեքենայի մեջ գտնվող, Կարեն Բագրատունյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել է առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով:
Թուրքերը հայ կանանց և երեխաներին երթով դեպի անապատ էին տանում: Նրանց օրական ընդամենը մի կտոր հաց էին տալիս, որը բավական էր կենդանի մնալու, բայց ոչ կշտանալու համար, անգամ թույլ չէին տալիս ջուր խմել, երբ անցնում էին գետի կողքով: Նրանք օրերով քայլում էին անապատի արևի տակ: 50.000 մարդուց մնացել էր ընդամենը 11.000-ը:
Ուժեղացված ծառայություն հանրապետությունում: Հայտնաբերվել են կարգազանց վարորդներ, հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենա: