Բաժիններ՝

Լուիզա Ղամբարյանը՝ վթարի մասին. news.am

Ինձ ոչինչ չի եղել, վթարն էլ խոշոր չափերի չէր, մեքենան է վնասվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանուհի Լուիզա Ղամբարյանը, որը հունվարի 18-ին վթարի էր ենթարկվել Աթոյան և էրեբունի 15-րդ փողոցների խաչմերուկում:

Նա նշեց, որ մոտ մեկ տարի առաջ նույն մեքենայով վթարի էր ենթարկվել, նորից տաքսի մեքենան է բախվել իր մեքենային: Ինչպես դերասանուհին նկատեց՝ փաստորեն ստացվում է, որ տաքսի մեքենաները հետապնդում են իրեն:

Լուիզա Ղամբարյանը չի շտապում ասել՝ ով էր մեղավոր վթարի մեջ, քննությունը կպարզի: «Դժվարանում եմ ասել՝ ով էր մեղավոր, երկրորդ գծով էի գալիս, տաքսի մեքենան հետեւն էր, թարթիչը միացնելով, նայելով հայելու մեջ, շրջադարձ եմ փորձել կատարել, բախվեցինք: Կարծում եմ՝ մեկ ամսվա ընթացքում կպարզվի՝ ով է մեղավոր, ու եթե պարզվի, որ մյուս մեքենան է մեղավոր, իրենց ԱՊՊԱ-ն պետք է վերանորոգի մեքենան, վնասը չգիտեմ՝ ինչքան է, մասնագետները կորոշեն»,-ասաց նա:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս