Բաժիններ՝

Օֆշորային գործում երեք տուժող կա. առաջին նիստը՝ հունիսի 24-ին

Օֆշորային սկանդալի գործով առաջաին դատական նիստի օրը հայտնի է: Այն տեղի կունենա հունիսի 24-ին՝ ժամը 13:00-ին: Քրեական գործն ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Գործը նախ մակագրվել էր դատավոր Վլադիմիր Գրիգորյանին, սակայն տեղի է ունեցել կազմի փոփոխություն. գործը կքննի դատավոր Վարդան Գրիգորյանը:

Քրեական գործի շրջանակներում Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաև չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Քրեական գործում որպես տուժող ներգրավված է երեք անձ, որոնցից մեկը Փայլակ Հայրապետյանն է:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս