
Պահանջատիրական երթ Գյումրիում՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման

Tsayg.am-ը գրում է. Հունիսի 19-ին Գյումրիում ևս կայացել է պահանջատիրական մեծ երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Երթն անցկացվել է «Ոչ թալանին» նախաձեռնության Գյումրու համակարգող խմբի կողմից: Պահանջատիրական մեծ երթին մասնակցել են բազմաթիվ գյումրեցիներ և Շիրակի մարզի տարբեր համայնքների բնակիչներ: Թատերական հրապարակից երթի մասնակիցները փորձել են շաժվել փողոցով և հանդիպել են ոստիկանների դիմադրությանը: Կարճ ժամանակ անց, սակայն կայացել է համաձայնություն և առանց երթևեկության խոչընդոտման ոստիկանները թույլ են տվել փողոցի մի հատվածով քայլել դեպի առաջ և հնչեցնել տարբեր կոչեր: Երթն անցել է Անկախության հրապարակով և Գարեգին Նժդեհ փողոցով հասել Շիրակի մարզպետարան: Մարզային կառույցի