Քաղաքացիական հագուստով անձինք երկու քաղաքացու բերման են ենթարկել. hetq.am
Քիչ առաջ «Հետքի» խմբագրություն էր զանգահարել Զարուհի Հարությունյանը, ով հայտնեց, որ իր ընկերոջը՝ Անտոն Իվչենկոյին ու ևս մեկ քաղաքացու Մ. Սարյանի անվան այգուց քաղաքացիական հագուստով անձինք բռնություն գործադրելով նստեցրել են տաքսի և մեկ այլ մեքենա ու տարել անհայտ ուղղությամբ:
Զարուհի Հարությունյանը, ով ներկա է եղել միջադեպին, պատմում է, որ այդ ընթացքում նրանք պահանջել են քաղաքացիական հագուստով անձանց ներկայանալ: «Նրանցից մեկը ցույց տվեց ինչ-որ փաստաթուղթ, որի վրա գրված էր ոստիկանություն»,- ասում է Զարուհի Հարությունյանը:
«Հետքը» կապվեց ոստիկանության լրատվության բաժին՝ պարզելու, թե ովքեր են երկու քաղաքացիներին բռնի մեքենա նստեցնողները և որտեղ են այս պահին գտնվում Անտոն Իվչենկոն և մյուս քաղաքացին:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը «Հետքին» տեղեկացրեց. «Երկու հոգի ունենք բերման ենթարկված, հանգամանքները պարզվում են, անուն-ազգանունները կհրապարակենք մանրամասները պարզելուց հետո»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: