
Ցողամարգ-Թորոս ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

Հունվարի 9-ին, ժամը 20.15-ին ահազանգ է ստացվել, որ Թորոս-Ցողամարգ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ցողամարգ-Թորոս ավտոճանապարհի 4 կմ-ում «Օպել Վեկտրա» մակնիշի 34 MA 852 պետհամարանիշի (վարորդ՝ Կ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: