Բաժիններ՝

Արարատում հարբած տղամարդը 3-ամյա դստերն իրենց հետ նույն մահճակալին քնեցնելու համար վիճել է կնոջ հետ, ծեծել նրան ու 9-ամյա դստերը

Դատարան է ուղարկվել Արարատի մարզում տղամարդու կողմից կնոջ և դստեր նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով հարուցված քրեական գործը:

Նախաքննության ընթացքում 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, 3-ամյա դստերն իրենց հետ նույն մահճակալին քնեցնելու հարցի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում ձեռքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս, այնուհետև՝ դեռահաս 9-ամյա դստերը, որի հետևանքով՝ կնոջը՝ մեջքի ձախ շրջանի, աջ սրունքի քերծվածքների և արյունազեղման ձևով, իսկ աղջկան՝ գլխի շրջանի արյունազեղումների և քերծվածքի ձևով պատճառել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ծեծի համար` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածը որպես պատիժ՝ նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս