Հրդեհ մթերային խանութում
Հունվարի 9-ին, ժամը 16.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ռուսթավի փողոցի թիվ 2 շենքի մոտակա մթերային խանութից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ռուսթավի փողոցի թիվ 2-1/30 հասցեում գտնվող «Նազիկ Կասեմյան» ԱՁ-ին պատկանող բանջարեղենի խանութի պահեստում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.33-ին, մարվել՝ 17.50-ին:
Խանութի պահեստում այրվել են ստվարաթղթե արկղեր՝ 2 խմ, փայտե սանդուղք, երեք փայտե տախտակ, դուռ, պատուհան և խանութի սրահում՝ օդորակիչ, ջերմահարվել է պահեստի և սրահի առաստաղը (մոտ 8 քմ):