Բաժիններ՝

Քաղաքացի Գևորգ Սաֆարյանի և մյուսների հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր

Քաղաքացի Գևորգ Սաֆարյանը, ինչպես նաև 5 քաղաքացիներ հայտնել են, որ 2015 թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23:30-ից մինչև 2016 թ. հունվարի 1-ը՝ ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից Ամանորի գիշերը անցկացվող միջոցառում-ակցիայի ժամանակ նույն վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները բռնություն են կիրառել իրենց նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Քաղաքացի Գևորգ Սաֆարյանի և մյուսների հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս