Հայտարարում ենք, որ նշված պարտականությունը ունի իր կատարման սահմաննները և չի կարող կաշկանդել ոստիկանությանը` բոլոր այն դեպքերում, երբ ի հայտ են գալիս «Հավաքների ազատության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` հավաքը դադարեցնելու հիմքերը:
Ժողովուրդ, հարցի լրջությունը գիտակցեք, ամեն մեկս պատասխանատու ենք կայացված որոշման համար, բայց մի բան ևս գիտակցեք` այս ամբողջ պատասխանատվությունը ծանր է լինելու իմ համար, որովհետև ես կարող եմ իջնեմ, բայց ուզում եմ բոլորիդ համար անեմ:
Փակվել է Նյու Յորքի՝ Անդրանիկ Միհրանյանի ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտը:
Այս կարծիքին է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն, ով առաջարկում է, որպեսզի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մասնակցեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկած աուդիտին:
Բաղրամյան պողոտան Բաստիլը չէ, չպետք է տրվել ամբոխավարության:
Գյումրու Թատերական հրապարակում այս պահին դարձյալ շարունակվում է նստացույցը: Հավաքվել են աննախադեպ մեծ թվով քաղաքացիներ, հնչող կարճ ելույթներում նրանք հայտարարեցին, որ ՀՀ քաղաքացու պահանջը չի կատարվել եւ իրենք չեն պատրաստվում տուն գնալ:
«Այն քաղաքացիներին, ովքեր մնացել են՝ կոչ ենք անում անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները, այլապես ոստիկանությունը կդադարեցնի: Ստիպված կլինենք կիրառել ֆիզիկական ուժ»:
Հարգելի ժողովուրդ, մոտ մեկ շաբաթ անօրինական փակել եք ԲԱղրամյան պողոտան, ոստիկանությունը հանդուրժողականություն դրսեւորեց, համակարգող խումբը կոչ արեց հավաքի մասնակիցներին ազատել Բաղրամյան պողոտան եւ գնալ Ազատության հրապարակ. այն քաղաքացիները, որ մնացել են, ոստիկանությունը գործողություն կիրականացնի նրանց նկատմամբ:
Բաղրամյան պողոտայում անօրինական հավաքը շարունակվում է, և հատկապես վերջին օրերին հավաքին ավելի ու ավելի հաճախ են մասնակցում անչափահասներ: Դեռահասների հետաքրքրասիրությունն ու պատանեկան արկածախնդրությունը հասկանալի են, սակայն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել հնարավոր վտանգները:
Հիմա ի՞նչ եք ձեր հայությունը ցույց տալիս, ո՞ւմ եք դուք քննադատում։ Էս տղերքը ու բոլոր նրանք, ովքեր մի շաբաթ ա ասֆալտի վրա են քնում ԴԵՌ առիթ չեն տվել իրենց ինչ որ բանի մեջ կասկածելու։ Երբ կտան, ձեզ իրավունք կվերապահեք քննդատելու, ես էլ ձեզ կմիանամ, բայց հիմա դուք ի՞նչ եք ուզում, արա՛։
Երեւանի Սուր.բ Մարիամ Աստվածածին եկեղեցում քիչ առաջ տեղի ունեցավ հեռուստահաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի և ՍԴ նախագահի խորհրդական Արամ Վարդևանյանի պսակադրությունը:
Բաղրամյան պողոտայում հայտարարված նստացույցի ընթացքում արդեն երրորդ զույգն է պսակադրությունից հետո գալիս՝ ողջունելու ցուցարարներին:
Իմ ժողովուրդը պետք ա լավ ապրի. Գրիշա Աղախանյանը՝ Բաղրամյան պողոտայում:
Հունիսի 28-ին, ժամը 15.38-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Պառավաքար գյուղին հարակից Հախումի ջրամբարում, քաղաքացի է ջրահեղձվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Եղիա Ներսեսյանը հեռացվել է Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության կազմից:
Հունիսի 28-ին, ժամը 01.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Փափազյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
«Ես միանշանակ կողմնակից եմ պահանջին, որ դրված է հրապարակում: Եթե դա չիրականացվի, հաջորդ տարի 10-20 դրամով թանկացման խնդիր է դրվելու: Պետք է կառավարությունը և սեփականատերը 5-6 ամիս բանակցությունների միջոցով իրենց վրա վերցնեն այս խնդիրը և ստեղծեն մոդելը, որ խնդիրները լուծեն: Այս թանկացումով ոչ մի խնդիր չի լուծվում»,- ասաց Բ.Ասատրյանը:
Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարված է:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ոստիկանությունն օրենքի սահմաններում կօգտագործի միջոցներ, որպեսզի Բաղրամյան պողոտայում վերականգնվի հասարակական կարգը, իրավախախտները կպատժվեն», – լրագրողներին ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ ոստիկանությունը մինչ այժմ հանդուրժողականություն է դրսևորում, թեև կարող էր ավելի վաղ վերականգնել հասարարական կարգը:
Հունիսի 28-ին, ժամը 12.35-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.30-ի սահմաններում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի հանդամասում գայլը հոշոտել է նույն գյուղի 8-րդ փողոցի բնակիչներից մեկին պատկանող 25 գլուխ ոչխար և վիրավորել՝ 15-ը:
Զույգը նշեց, որ պսակադրությունը երկու օրից է, իսկ այսօր օրինականացման գործընթացն է, ուստի նրանք այսօր երեկոյան կլինեն Բաղրամյան պողոտայում:
«Այո՛, աննախադեպ է, որովհետև բոլորն էլ տեսնում են, որ այս պետությունում դեռևս այսպիսի բան՝ խաղաղ միջոցներով, երիտասարդության նախաձեռնությամբ հասնել հաղթանակի, դեռևս չէր եղել»:
«Միանշանակ դեմ եմ էլեկտրաէներգիայի թանկացմանը, քանի որ շատ ցավալի է այն վիճակը, որում որ մենք ապրում ենք: Ես խոսում եմ ոչ թե իմ, այլ ժողովրդի մասին»:
Բաղրամյան պողոտան և ցուցարարների պարը՝ նկարահանված անօդաչու թռչող սարքով:
Նախիջևանի հետ սահմանին հունիսի 25-26-ին հակառակորդի կրակոցից երկու զինծառայող է վիրավորվել:
Հունիսի 28-ին, ժամը 08.22-ին տեղեկություն է ստացվել , որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեկ Գյումրիում տեղացած հորդառատ անձրևի պատճառով վարարել է Գյումրի գետակն ու ջրով ողողել Ավտոկայանի տարածքում գտնվող տնակները:
Հովհաննես Ազոյանը համաձայն է Վաղինակ Շուշանյանի որոշման հետ` ազատել Բաղրամյան պողոտան: