Բաժիններ՝

Անհապաղ դադարեցրեք անօրինական գործողությունները, հակառակ դեպքում կկիրառվի ֆիզիկակակն ուժ

Ոստիկանությունը հորդորում է անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները, հակառակ դեպքում կկիրառվի ֆիզիկական ուժ: Նման հայտարարությամբ հանդես եկավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Այն քաղաքացիներին, ովքեր մնացել են՝ կոչ ենք անում անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները, այլապես ոստիկանությունը կդադարեցնի: Ստիպված կլինենք կիրառել ֆիզիկական ուժ»,-հայտարարեց նա:

«Ոչ թալանին» շարժման ակտիվիստների մի մասն ընտրեց Ազատության հրապարակը: Նշենք, որ այս պահին Բաղրամյան պողոտայում բավական շատ ցուցարարներ են մնացել: Ցուցարարներից ոմանք քննադատում են նախաձեռնության ակտիվիստ Վաղինակ Շուշանյանին՝ հիշեցնելով, որ դեռ առավոտյան նա ասում էր, թե կենթարկվի հավաքված մեծամասնության որոշմանը, սակայն հետո փոխեց իր կարծիքը: Հավաքվածները վանկարկում են` «Չեղարկում, ոչ թե կասեցում»:

Ցուցարարների շրջանում անձամբ շրջում և ոստիկաններին հրահանգներ է տալիս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Լրացուցիչ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Բաղրամյան պողոտայում և քաղաքի տարբեր հատվածներում:

Ի դեպ, ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը որպես սադրիչներ նշեցին Արգիշտի Կիվիրյանին և Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած Հիմնադիր խորհրդարանին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930