
Վթար Փափազյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում

Հունիսի 28-ին, ժամը 01.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Փափազյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Լեքսուս» մակնիշի 24 AQ 444 պ/հ ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի 81 NL 800 ավտոմեքենային (վարորդ` Հ. Ե.), ինչից “Լեքսուս” մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. զոհեր և տուժածներ չկան:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան տեղի ուժերով ուղղվել է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենան: