Գյումրու Թատերական հրապարակում շարունակվում է նստացույցը. ԳԱԼԱ
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Գյումրու Թատերական հրապարակում այս պահին դարձյալ շարունակվում է նստացույցը: Հավաքվել են աննախադեպ մեծ թվով քաղաքացիներ, հնչող կարճ ելույթներում նրանք հայտարարեցին, որ ՀՀ քաղաքացու պահանջը չի կատարվել եւ իրենք չեն պատրաստվում տուն գնալ: Միեւնույն ժամանակ հայտարարում են, որ կապի մեջ են մայրաքաղաքի «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստների հետ եւ ըստ Երեւանում զարգացող իրադարձությունների էլ կառաջնորդվեն:
Գյումրեցի քաղաքացիները նշում են, որ եթե ուժ կիրառի ոստիկանությունը Բաղրամյան պողոտայի քաղաքացիների նկատմամբ, Գյումրիում կդիմեն զանգվածային անհնազանդությունների՝ թե կոնկրետ ինչ, չեն մանրամասնում:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: