
«Եկել ենք խաղաղ, գնում ենք խաղաղ»,- Վաղինակ Շուշանյանը ժողովրդին կոչ է անում գնալ Ազատության հրապարակ

Բաղրամյան պողոտայում լարված իրավիճակը կարծես լուծում է ստանում: Հիմնական կազմակերպիչներից Վաղինակ Շուշանյանը քիչ առաջ հայտարարեց, որ որքան ձգում են, այնքան վատ է ցուցարարների համար և պետք է անցնել պայքարի հաջորդ հարթակ:
«Իրականում հասկացեք` սա խաղ ու պարի չի, սրա նման նախադեպ չի գրանցվել: Ժողովուրդ ջան, հաղթանակի ճանապարհին ենք: Ժողովուրդ, հարցի լրջությունը գիտակցեք, ամեն մեկս պատասխանատու ենք կայացված որոշման համար, բայց մի բան ևս գիտակցեք` այս ամբողջ պատասխանատվությունը ծանր է լինելու իմ համար, որովհետև ես կարող եմ իջնեմ, բայց ուզում եմ բոլորիդ համար անեմ:
Իրականում մնալով այստեղ ոստիկանությունից ծեծ ու ջարդ ստանալով` հասնելո՞ւ ենք խնդրի լուծման: Մնալով այստեղ` մենք ամեն օր ֆիզիկապես պատրաստ չենք ծեծուջարդի, ջրցանի, միայն զոռբայութամբ չի»,- ասաց Վ.Շուշանյանն ու կոչ արեց ցուցարարներին իջնել Ազատության հրապարակ և պայքարը շարունակել այնտեղ: Դա էին հորդորում նաև ոստիկանները: «Եկել ենք խաղաղ, գնում ենք խաղաղ»,- եզրափակեց Վ.Շուշանյանը: