
Երրորդ հարսանիքը՝ Բաղրամյանում. Aravot.am

aravot.am-ի փոխանցմամբ՝ Բաղրամյան պողոտայում հայտարարված նստացույցի ընթացքում արդեն երրորդ զույգն է պսակադրությունից հետո գալիս՝ ողջունելու ցուցարարներին: Նորապսակ դերասաններ Նոնա Թելոյանը և Դավիթ Հակոբյանը ցուցարարներին բաժանում էին վարդեր և քաղցրավենիքներ:
Նորապսակները լրագրողների հետ զրույցում ասել են, որ եկել են Բաղրամյան պողոտա, քանի որ իրենց ընկերներն ու հարազատներն են այնտեղ: «Մենք ուրիշ տարբերակ չունենք, պետք է միանանք, պետք է մեր ուրախությունը կիսենք մեր բոլոր ընկերների հետ»,- ասել է Դավիթ Հակոբյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: