Ռուսաստանում հաստատվել է գործատուների կողմից ամենապահանջված մասնագիտությունները ունեցող անձանց ցուցակը, ովքեր կարող են հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ:
Վերջին օրերին գրանցված խմբակային թունավորման դեպքերը հուշում են, որ սննդի անվտանգությունը պատշաճ չի վերահսկվում. նման համոզման է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Օգոստոսի 1-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ նախաբազկի, միջին երրորդականի 3-սմ երկարությամբ կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1958 թ. ծնված Սասուն Մ.-ն:
Տավուշի մարզից պայմանագրային զինծառայողները, ովքեր Ադրբեջանի Ղազախի շրջանի սահմանագծում մարտական ծառայություն են իրականացնում, ասացին, որ Ղազախի սահմանամերձ գյուղերից մեծ է ներքին եւ արտաքին միգրացիան, այդ բնակավայրերում քիչ բնակիչներ են մնացել:
Հուլիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 33159 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 540 երեխա՝ 257 տղա, 283 աղջիկ
Այսօր՝ օգոստոսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 25 արձանագրություն, որից 18-ը՝ հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման համար: Հանձնարարվել է հասարակական տրանսպորտի երթևեկի ժամանակացույցը պահել ամենօրյա խիստ հսկողության տակ, հատկապես երեկոյան ժամերին:
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վլադիմիր Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր և մյուսների վերաբերյալ նախկինում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում փողոցից ոստիկանները բռնի ուժով իրեն տարել են ոստիկանության բաժին, որտեղ բաժնի աշխատակիցներից մեկը ափիոն տեսակի թմրամիջոց է գցել գրպանը:
Գարսևան, Սերյոժա և Էդմոնդ Ղ.-երին, Գրիշա Զ.-ին, Թամարա Մ.-ին ու Արթուր Մ.-ին: Նաև ներկայացրել է օդամղիչ ատրճանակը: Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անչափահաս որդուն մարզասրահից տուն տանելու ճանապարհին իր ավտոմեքենայի մեջ, բռնի գործողություններ կատարելու դիտավորությամբ, ձեռքերով 8-9 անգամ հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, այնուհետև նրան դրդել է չենթարկվել մորը, որի կապակցությամբ երեխայի նկատմամբ հնչեցրել է իրական վտանգ ներկայացնող սպանության սպառնալիքներ «գլխիցդ կխփեմ, կսպանեմ» արտահայտություններով։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Ծաղկաձոր քաղաքում ամենագնացի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Օգոստոսի 4-6-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ծննդկանի մահվան դեպքի առթիվ։
Փորձագետները եզրակացրել էին, որ Գոռ Առաքելյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, ուստի մեղսագրվող արարքների նկամամբ ճանաչվել է մեղսունակ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Սևան-Իջևան միջպետական մայրուղու 81-րդ կմ-ում՝ Դիլիջանի թունելի ներսում, հունիսի 17-ից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սահմանվել է երթևեկության հատուկ ռեժիմ։
Այսօրվա քաղաքապետի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, որը վարեց փոխքաղաքապետ պարոն Արեյանը, վերջապես հանձնարարվեց մեկ օրում պարզել Ալեք Մանուկյան փողոցի Ամերիկյան բիզնես կենտրոնի հարևանությամբ գտնվող կիսակառուցի սեփականատիրոջն ու նրանից պահանջել կարգի բերել աղբի մեջ կորած տարածքը:
Այսօրվա տեղեկություններով՝ սպառնալիքները եղել են քաղաքացիական հագուստով ոստիկան-թիկնապահների կողմից, որոնք տարբեր ձևերով փորձում են մեզ ինֆորմացիա հասցնել:
Քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:
Օգոստոսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին:
Կիեւյան կամրջին այս պահին արտակարգ իրավիճակ է. մոտ 30 տարեկան մի կին սպառնում է ցած նետվել:
«ՀՀ-ում գրանցված 125 ատրակցիոններից 84-ը բաժին է ընկնում Երևան քաղաքին, 6-ը՝ Կոտայքին, 6-ը՝ Լոռիին, 19-ը՝ Շիրակին, 8-ը՝ Սյունիքին և 2-ը՝ Արմավիրին: Այսօրվա դրությամբ Երևան քաղաքում գրանցված 84 ատրակցիոններից 74-ն անցել են փորձաքննություն, ստացել են համապատասխան փորձաքննության դրական եզրակացություն»,- այսօրվա ասուլիսն ասաց ՏԿԱԻՆ տեխնիկանան անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:
«Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ վերելակների սպասարկման ոլորտում ունենք մասնագետների խնդիր. էլեկտրոմեխանիկները մեծահասակներ են, աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով»:
Նորաստեղծ Հայ-Ռուսական միության նպատակների շարքում առանձնակի դեր է զբաղեցնում Հայաստանի գյուղերին օգնության ցուցաբերումն՝ արտագաղթը կասեցնելու նպատակով: Այս մասին նախօրեին տեղի ունեցած հիմնադիր նիստում միության նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո հայտարարել է հասարակական գործիչ Անդրանիկ Նիկողոսյանը: «Մարդիկ լքում ե
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ազգային բարերար Նազար Նազարյանին՝ ծննդյան հոբելյանական տարեդարձի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը նշանակվել է Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ:
Ամուսնու կողմից հրազենային վնասվածքներ ստացած 28-ամյա Մելինե Ասատրյանը նորածին որդու հետ դուրս է գրվել «Արմենիա» բժշկական կենտրոնից: Այս մասին 168.am-ից հայտնեցին բժշկական կենտրոնից:
նորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր անհանգստանում, աղոթում էին մեր համար:
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց: