Ովքե՞ր կարող են հեշտացված կարգով ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն. «Իզվեստիա»

Ռուսաստանում հաստատվել է գործատուների կողմից ամենապահանջված մասնագիտությունները ունեցող անձանց ցուցակը, ովքեր կարող են հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ:

Ռուսաստանի արդարադատության նախարարությանը հաստատել է օտարերկրացիների մասնագիտությունների վերաբերյալ Աշխատանքի նախարարության հրամանը, որը իրավունք է տալիս օտարերկրացիներին հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիան»:

Այսկեպ, ՌԴ աշխատանքի նախարարությունը ցանկանում է լուծել շուկայում առավել խնդրահարույց աշխատատեղերի հարցը:

Սկզբնապես ցանկը կազմված էր 211 մասնագիտություններից, որոնց թվում ներառվել էին մարզիչները, պանրագործները, խորեոգրաֆները, դաստիարակները, սակայն վերջնական արդյունքում ցանկում մնաց 74 մասնագիտություն:

Ներկայում հեշտացված եղանակով ՌԴ քաղաքացիության ստացման կարող են հավակնել բժիշկները, ինժեներները, փականագործները, էլեկտրամոնտաժողները, ինչպես նաև մաթեմատիկոսներն ու տնտեսագետները:

Նրանք պետք է ՌԴ-ում մշտապես աշխատեն նվազագույնը 3 տարի, ինչից հետո նոր իրավունք կունենան ներկայացնել քաղաքացիության հայտ:

Փորձագետներն այդ միջոցառումն օգտակար են համարում, սակայն ասում են, որ այն կառնչվի միայն օտարերկրացիների մի փոքր խմբին:

Աշխատանքի նախարարության հրամանը ստորագրվել է մի քանի օր առաջ, ինչից հետո այն գրանցվել է ՌԴ արդարադատության նախարարության կողմից:

Տեսանյութեր

Լրահոս