Բաժիններ՝

Սննդի անվտանգությունը պատշաճ չի վերահսկվում, այս տարի թունավորումների աճ է գրանցվել. Tert.am

Tert.am-ը գրում է. Վերջին օրերին գրանցված խմբակային թունավորման դեպքերը հուշում են, որ սննդի անվտանգությունը պատշաճ չի վերահսկվում. նման համոզման է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Ըստ նրա, զանգվածային թունավորման մի քանի դեպքերի պատճառները բազմաթիվ են, մասնավորապես՝ հանրապետությունում նորմայից մի փոքր բարձր գրանցված ջերմաստիճան և այլն, վերահսկող կառույցները նույնպես պատասխանատու են:

«Սննդամթերքի անվտանգությունն ամբողջական համակարգ է, որտեղ պետք է գործեն բոլոր օղակները և, ըստ էության, միայն արձանագրված դեպքի հետևից գնալով խնդիրը չի լուծվում, կանխարգելիչ միջոցառումներ է պետք իրականացնել, որպեսզի թունավորումը չարձանագրվի»,- ասել է նա:

Պիպոյանը նկատել է, թե թունավորման դեպքերում ականատես ենք լինում, թե ինչ արագ են արձագանքում, բայց դա չի ենթադրում, թե շատ լավ են աշխատում։ «Ըստ էության, վերլուծություն չի արվում նրա համար, որ բախվել ենք այդ խնդրին: Բացի այդ, իրենք կաշկանդված չեն, քանի որ պատասխանատվություն այդպես էլ չկա»,- ասել է նա:

Մի քանի օր առաջ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում գործող ամառային ճամբարից թունավորման ախտանիշով Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել 20-ից ավելի երեխաներ: Օգոստոսի 1-ին «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրում 29 մարդ էր թունավորվել: Ըստ հաշվարկի՝ ընթացիկ տարում գրանցվել է աղիքային վարակների ու թունավորումների բազմաթիվ դեպքեր, որի հետևանքով հոսպիտալացվել են 170-ից ավելի մարդ։

Ըստ մասնագետի՝ կան նաև ընթացակարգային որոշակի խնդիրներ, և որը ոչ միայն անվտանգության ծառայությանն է վերաբերում: «Օրինակ՝ ճամբար բացելու համար ժամանակին պետք է աշխատանք կատարեին, ինչպես լիցենզիա տալ և այլն, և այլն: Այսօր ով ինչպես ուզում է կարող է ճամբար բացել»,- ասել է նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս