
Ղազախի սահմանամերձ գյուղերը դատարկվել են

tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզից պայմանագրային զինծառայողները, ովքեր Ադրբեջանի Ղազախի շրջանի սահմանագծում մարտական ծառայություն են իրականացնում, ասացին, որ Ղազախի սահմանամերձ գյուղերից մեծ է ներքին եւ արտաքին միգրացիան, այդ բնակավայրերում քիչ բնակիչներ են մնացել: Հայ սահմանապահների դիրքերից լավ երեւում են ադբեջանական գյուղերը: Պայմանագրային զինծառայողների վկայությամբ՝ իրենք Դովեղին եւ Բերդավանին սահմանակից Քեմեռլի գյուղում ցերեկը մարդկանց տեղաշարժ քիչ են տեսնում: Հայ սահմանապաները հայտնեցին, որ Ղազախի սահմանամերձ 3 գյուղում, երեխաների թվի սակավության պատճառով, անցած ուսումնական տարվա ընթացքում դպրոցները չեն գործել: