26-ամյա Մերի Մարգարյանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել
26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: Քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:
Մերի Մարգարյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվել էր «Շենգավիթ» բ/կ-ից: Նրա մահվանից մեկ օր անց մահացել էր նաև նրա երեխան: