«Մարդիկ լքում են Հայաստանն ընտանիքներով, և մեր սուրբ պարտքն է թույլ չտալ դա»
Նորաստեղծ Հայ-Ռուսական միության նպատակների շարքում առանձնակի դեր է զբաղեցնում Հայաստանի գյուղերին օգնության ցուցաբերումն՝ արտագաղթը կասեցնելու նպատակով: Այս մասին նախօրեին տեղի ունեցած հիմնադիր նիստում միության նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո հայտարարել է հասարակական գործիչ Անդրանիկ Նիկողոսյանը: «Մարդիկ լքում են Հայաստանն ընտանիքներով, և մեր սուրբ պարտքն է թույլ չտալ դա»,- շեշտել է նա:
Դրանից բացի, միությունը զբաղվելու է նաև Ռուսաստանում հայկական, իսկ Հայաստանում՝ Ռուսաստանի ժողովրդների մշակույթների տարածմամբ, ինչպես նաև ռուսաստանաբնակ հայերի ընդհանրության ամրապնդմամբ և հայաստանաբնակ ռուսաստանցիների օժանդակությամբ:
Հայ-Ռուսական միության գլխավոր գրասենյակները գտնվելու են Մոսկվայում և Երևանում: Մոտ ժամանակներս կազմակերպության ներկայացուցչություններ են բացվելու Հայաստանի և Ռուսաստանի մարզերում:
Հայ-Ռուսական միության մամուլի ծառայություն