Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին արագ լուծումներ տալ փախստականների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին: Ներկայացված խնդրի վերաբերյալ ընդունվել է կառավարության որոշում:
Սեպտեմբերի 4-ին Արցախ ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության անդամներն այցելել են ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14000 կրակոց:
«Աբովյանի դատարանում որևէ որոշում չի կայացվել: Աբովյանի դատարանը բաց ռեժիմի հետ կապված որևէ գործառույթ չի իրականացրել: Նորից եմ շեշտում, Աբովյանի դատարանը բաց ռեժիմի հետ որևէ որոշում կայացնելու իրավասություն չունի: Բաց ռեժիմի խնդիրը կարգավորվում է համապատասխան օրենքներով»:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հերթական գրառում է կատարել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի լարվածության վերաբերյալ՝ դատապարտելով շփման գծում քաղաքացիական անձանց դեմ կանխամտածված գործողությունները:
Հակառակորդը կրակում է մեր գյուղերի ուղղությամբ՝ պատճառելով ավերածություններ և զոհեր: Մենք ստիպված ենք պատասխանել՝ քանդելով նրանց գյուղերը և ոչնչացնելով նրանց զինվորներին:
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մեկնեցին Տավուշի մարզ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին:
«7:39 սկսած, մեր Արմանն է, ով երեկ զոհվեց մարտական առաջադրանք կատարելիս, հիշատակդ անմար իմ լավ ախպեր, կներես, որ վրեժդ մի օր ուշացումով ենք լուծելու»:
Տագնապի ազդանշանը տրվել է զորավարժության շրջանակներում և խուճապի մատվելու կարիք չկա:
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող Մերի Պոպովան օգոստոսի 19-ին դուրս էր եկել տնից և անհայտ կորել:
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Արդարադատության նախարարություն:
Ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել Շիրակի մարզում: Ջաջուռի ոլորաններում, Վանաձորից Գյումրի ուղևորվող Կիա Ռիո մակնիշի ռուսական պետհամարանիշերի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:
Անցած գիշեր և սեպտեմբերի 5-ի առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներ ու ականանետեր:
Այսօր վաղ առավոտյան, Արցախի ազատամարտիկների միության (ԱԱՄ) նախաձեռնությամբ Ստեփանակերտից Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան՝ Տավուշի սահմանագոտի է մեկնել հարյուր ազատամարտիկ՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի և միության նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արաքսյա Հարությունյանի որդուն՝ Հ.Նազարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Եղվարդի 1-ին մանկապարտեզի սաների, մանկապարտեզի աշխատակիցների և և նրանց հետ շփված մարդկանց շրջանում զանգվածային թունավորման գործով մեղադրվող բուժքույրը մեղավոր է ճանաչվել: Դատարանի վճռով՝ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք 100 հազար դրամի չափով:
Կանեփի թփերի գողությունը կանխեց պահակակետի շունը:
«Սեպտեմբերի 1-ին անհամբեր սպասում էինք, բայց վերջին օրն իմացանք, որ չենք գնում ու շատ տխրեցինք: Հեռուստացույցով ցույց էին տալիս, որ մարդիկ շոր էին առնում, մենք էլ հարցրինք՝ պապ, բա մենք շոր չե՞նք առնում, ասեց՝ փող չկա»:
Այսօր` սեպտեմբերի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Մարմնական վնասվածքներ. թեմատիկ տեսանյութ ՀՀ ոստիկանությունից:
Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.10-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը էրեբունու փողոցի թիվ 16 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Նոր Արեշի 14-րդ փողոցի բնակիչ, 4-ամյա Տիգրան Հ.-ին:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկրաշարժի, «Շանթերի», փլված պատերի ու այլ անհաջող երևույթների հետևանքով զոհերի քանակը ադրբեջանական բանակում երեք օրվա կտրվածքով դարձավ մոտ 7-8 հոգի»:
Քրեական գործի նախաքննության ընթացքում Արթուր Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը այսօր` սեպտեմբերի 4-ին, քաղաքացիները վերջին հրաժեշտը տվեցին սփյուռքահայ գործարար, բարերար Վահագն Հովնանյանին: Վերջին հրաժեշտին ներկա էին ինչպես բարեկամներ, ընկերներ, այնպես էլ քաղաքական եւ արվեստի գործիչներ:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց սպանության փորձի դեպքի առթիվ:
Պտղնիում կատարված սպանության մանրամասները:
Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության հետեւանքով սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը:
«Պետք չէ խուճապի մատնվել, իհարկե, սահմանային լարվածություն կա, բայց նաև լայնամասշտաբ զորավարժություններ են ծավալված, որոնց նպատակով կարող են հիմնական տագնապներ, հավաքներ, տեղհանումներ և այլ միջոցառումներ անցկացվել»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը: