Ուսումնական տագնապ Տավուշի և Սյունիքի մարզերում
Շարունակվում են «Շանթ 2015» զորավարժությունները:
Այսօր, հանրապետության ամբողջ տարածքում անցկացվող «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարով ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ժամը 10.07-ին և Տավուշի մարզի Իջևան քաղաքում ժամը 10.15-ին ազդարարման շչակների միջոցով հնչեցվել է «Օդային տագնապ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ազդանշան:
Տագնապի ազդանշանը տրվել է զորավարժության շրջանակներում և խուճապի մատվելու կարիք չկա:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն