Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.10-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը էրեբունու փողոցի թիվ 16 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Նոր Արեշի 14-րդ փողոցի բնակիչ, 4-ամյա Տիգրան Հ.-ին:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկրաշարժի, «Շանթերի», փլված պատերի ու այլ անհաջող երևույթների հետևանքով զոհերի քանակը ադրբեջանական բանակում երեք օրվա կտրվածքով դարձավ մոտ 7-8 հոգի»:
Քրեական գործի նախաքննության ընթացքում Արթուր Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը այսօր` սեպտեմբերի 4-ին, քաղաքացիները վերջին հրաժեշտը տվեցին սփյուռքահայ գործարար, բարերար Վահագն Հովնանյանին: Վերջին հրաժեշտին ներկա էին ինչպես բարեկամներ, ընկերներ, այնպես էլ քաղաքական եւ արվեստի գործիչներ:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց սպանության փորձի դեպքի առթիվ:
Պտղնիում կատարված սպանության մանրամասները:
Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության հետեւանքով սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը:
«Պետք չէ խուճապի մատնվել, իհարկե, սահմանային լարվածություն կա, բայց նաև լայնամասշտաբ զորավարժություններ են ծավալված, որոնց նպատակով կարող են հիմնական տագնապներ, հավաքներ, տեղհանումներ և այլ միջոցառումներ անցկացվել»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 01.25-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժանմունքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Հենրիկ Հ.-ն:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 21.50-ին, Ճանապարհային ոստիկանության և Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Իսահակյան փողոցից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Կարեն Թ.-ին և հրավիրել 1990 թ. ծնված Լիլիթ Ե.-ին:
Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների փորձը կարող է անգնահատելի լինել` ՀԱՊԿ-ի շրջանակներում այն կիրառելու համար:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 23.45-ին, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.35-ին Երևանի Դավիթ Անհաղթի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ 21099»-ի անչափահաս ուղևոր` 2004 թ. ծնված Ազատ Հ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեպտեմբերի 5-9-ին շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 23.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Կիրով և Մաշտոց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ` մոտոցիկլետը բախվել է ավտոմեքենային, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 21-ին, 1976 թ. ծնված Արմեն Խ.-ն «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Գայի պողոտայի թիվ 19/24 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1961 թ. ծնված Մանուկ Եղիազարյանին:
Տավուշի մարզի դատախազի որոշմամբ, հարուցվել են քրեական գործեր՝ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ:
Մասնավորապես, Ադրբեջանի իշխանության խոսափող haqqin.az եւ virtual.az լրատվական կայքերը գրել են, որ չնայած զորավարժանքների գաղտնի բնույթին, այն բնակչության շրջանում տագնապ չի առաջացրել անգամ սահմանամերձ որոշ շրջաններից բնակիչների զանգվածային տարհանման ժամանակ, ինչը եղել է զորավարժանքների տարրերից մեկը:
Պետական բոլոր մարմիններն ու գերատեսչությունները կազմ ու պատրաստ են՝ արագ եւ հավասարակշիռ որոշումներ կայացնելու` սցենարով նախատեսված ցանկացած իրավիճակում: Գնահատականը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանինն է:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հակոբյանը շեշտում է, որ «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում երկիրը բերված է բարձր աստիճանի մարտական պատրաստականության:
Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանն այսօր հրավիրված ասուլիսում ասաց, որ նոր Սահմանադրությունը չի օգնի աշխատատեղերի խնդիրը լուծելուն:
«Հակառակորդը չի կարողանում հաղթել ԶՈՒ-ին և իր չարությունը թափում է քաղաքացիական անձանց վրա»,- ասել է Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի 5 խաղաղ բնակիչների վիրավորվելու մասին հարցին:
Նաև տեղեկացրեց, որ գիշերը ժամը 2-ից սկսած Ավան թաղամասում հայտարարվելու է պարեկային ժամ, որը տևելու է լուսաբաց: «Բոլոր նրանք, ովքեր կլինեն դրսում, ոստիկանները փորձելու են ուղղել դեպի տուն»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
«Պաշտպանված չէ շարքային զինավորը, նորակոչիկը, զոհ ենք տալիս, չունենք առավելագույն մեխանիզմներ՝ կանխելու, կանխարգելելու, ոչ միայն պատասխանելու: Եթե Ադրբեջանը պետք է անընդհատ պատերազմ սադրի, չգիտեմ՝ ումի՞ց ինքը կարող է երաշխիքներ ունենալ, մենք պետք է կարողանանք դա կանխել»:
«Եթե երկրի նախագահը Գերագույն գլխավոր հրամանատարն է, բայց չի կարող մոբիլիզիացնել բոլոր ռեսուրսները՝ արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար, ի՞նչ է դա տալիս իրեն՝ ոչինչ»:
2015թ. սեպտեմբերի 3-ից 6-ը ՀՀ-ում անցկացվող «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը դիտորդի կարգավիճակով մասնակցելու և համապատասխան խորհրդատվություն տրամադրելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ-ի քարտուղարության և Կազմակերպության միացյալ շտաբի աշխատանքային խումբը:
Շատ կարևոր է սեռական դաստիրակաության հիմքը դնել անձի ձևավորման և զարգացման դեռ վաղ հասակաից, որպեսզի հետագայում խուսափենք անտեղյակության հետևանքով ծագող անցանկալի հետևանքներից:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն այսօր եղել են սահմանամերձ գյուղերում:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն այսօր ԱԺ-ում սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ հարցարդում արեց, թե ինչո՞ւ է հայ ընտանիքը բնորոշվում որպես «բազմացման հիմք»:
«Այո մենք ուեննք կարգապահական խնդիր, ունենք տարբեր ոճերի մոտեցում, դա նաև մեր ուժն է, իմ կարծիքով՝ կար տարընթերցում վարչության որոշմանը: Ես կարծում եմ, որ ոճերի տարբերություն է, բայց, այո, մենք ազատական ուժ ենք, ունենք գաղափարների ներքին մրցակցություն, կածում եմ՝ դա մեր առավելությունն է, բայց մենք ունենք նաև կարգապահական խնդիր ու պետք է լուծենք դա»:
Սեպտեմբերի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ. տեղեկացնում է ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը:
Բերքաբերում կանայք ուղիղ նշանառության տակ բակերն էին ավլում, կամպոտ ու մուրաբա պատրաստում, տղամարդիկ՝ տանիքների վնասներն էին հաշվում, ձմեռվա փայտի պատրաստություն տեսնում: