
Տեսաձայնագրող սարքն արձանագրել է խանութից կատարված գողությունը

Մարտի 18-ի ժամը 18-ից մինչև մարտի 19-ի ժամը 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր քաղաքի Վարդանանց 35-ե հասցեում գործող ատամնաբուժական սարքերի խանութի դուռը ոտքի հարվածով բացելով՝ մուտք են գործել սրահ և գողացել ատամնատեխնիկական վառարան, ուլտրաձայնային լվացող սարք, ատամնաբուժական գործիքներ և պարագաներ:
Խանութի տեսաձայնագրող սարքը արձանագրել է տեղի ունեցածը:
Ճանաչողներին խնդրում ենք զանգահարել 0322-5-02-02, 0322-5 -03 -03, 095-75-71-79, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի կամ մոտակա բաժին:
Տեղեկություն տրամադրողի գաղտնիությունը երաշխավորվում է: