Սեպտեմբերի 2-ի տոնական և 1-ի նախատոնական օրերին հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
«Այսինքն՝ մեր քաղաքացին, ըստ էության, հիմա ունի մեծ դժվարություն մինչև անգամ հասարակ տետր գնելու հետ կապված, և այն պարագայում, երբ ես չեմ կարողանում երեխային կարգին դպրոց ուղարկել, ինձ ասում են՝ տնտեսական աճ կա: Եթե դուք ուզո՞ւմ եք հավատալ դրան՝ հավատացեք»:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց սպանության փորձի դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ:
Երեկ հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող 1975թ. ծնված Հայկ Կառլենի Թևոյանը: «Երեկ երեկոյան հակառակորդը կրկին սկսել է ակտիվ կրակոցներ հատկապես Տավուշի հատվածում սահմանի ողջ երկայնքով։
«Մենք ամբողջ տարվա ընթացքում ստացանք սուպերմարկետներից դժգոհություններ, որ այն մարկետները, որոնք դրամարկղներում ունեն հատուկ ապարատ, որով անց են կացնում գնված ապրանքները, սխալ հաշվարկներ են անում: Մենք էլ գնացինք ու ստուգեցինք՝ ձուն այնտեղ դրված է 900 դրամ, դրամարկղում անց կացնելիս գրվում է 950 դրամ: Ասացի՝ մենեջերին կանչեց, նա ասաց, որ «բա, գիտե՞ք, չեն հասցրել գինը փոխել: Տարբեր պատճառաբանություններ են բերում»,- նշեց Մ. Հակոբյանը:
Երեխան սկսել է բարձր ձայնով գոռալ, լաց լինել: Անմիջապես կանգնեցվել է շարժասանդուղքը, օգնության են հասել կենտրոնի աշխատակիցները եւ տարածքում գտնվող քաղաքացիներ:
Ինձ են դիմել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախի 7-րդ փողոցի բնակիչներն այն մասին, որ այդ փողոցի 13/7 հասցեում կառուցվում է մի առանձնատուն, որի սեփականատեր Ռոբերտ Քոչարյանը չի պահպանում փողոցի գազի մատակարարման անվտանգության կանոնները:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով Կոթի գյուղից շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ են տեղափոխվել 1973 թ. ծնված Նազիկ Պ.-ն և 1993 թ. ծնված Ռազմիկ Թ.-ն:
ՀՀ նախագահի նստավայրում սահմանադրական բարեփոխումների շուրջ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել է ՀՀ Ազգային ժողովի մի քանի պատգամավորևների հետ:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին օրերս մեղադրանք է առաջադրվել: Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը:
Ելնելով մեր մարտավարությունից, հաշվի առնելով առաջիկա զարգացումները և դիտարկելով մեզ ուղարկված ՀՀ ԱԺ լսումներին մասնակցելու հրավերը։
Երեւանի Մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի գետնանցումի առեւտրականներին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, քաղաքապետարանի ներկայացուցիչները ստիպում են առեւտուրն իրականացնել միայն իրենց տաղավարների ներսում՝ պատճառաբանելով, թե նրանց առեւտուրը տաղավարի սահմաններից դուրս ապօրինի
Սեպտեմբերի 2-ին, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության կենտրոնական վարչության և Հայաստանի շրջանի վարչության համատեղ պատվիրակությունը, Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանի գլխավորությամբ, հանդիպեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 10.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի բնակչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Սև ճուռակ» տիպի ռազմական ուղղաթիռ է կործանվել Կոլորադո նահանգի Դուգլաս շրջանի ամերիկյան Ֆորտ Կարսոն կայազորում:
2015 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում մի խումբ անձինք ծեծի են ենթարկել «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վարազդատ Խ.-ին, և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս:
Instagram ծառայության օգտատերերը ողջ աշխարհից տեղեկացնում են, որ սոցցանցը խափանումներով է աշխատում: Որոշ օգտատերերի հաղորդմամբ՝ վաղ առավոտից իրենց էջը դադարել է թարմանալ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հակառակորդն այս գիշեր շարունակել է կրակահերթի տակ պահել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրավիճակը գնահատել է լարված:
22 համարի միկրոավտոբուսը այլևս չի սպասարկի 58 թաղամասից Երևանյան խճուղի տանող երթուղին. այս մասին տեղեկացրել է Գյումրու քաղաքապետարանի լրատվական բաժնի պատասխանատուն:
Հանդիպման ընթացքում քննարկվեց վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը դեսպանին ներկայացրեց շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մանրամասները: Պարոն Դ.Տոնոյանն ու դեսպան Ա.Կասպչշիկը մտահոգություն հայտնեցին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացման, մեծ տրամաչափի զինատեսակների օգտագործման կապակցությամբ:
Մի շարք պոլիկլինիկաներում եւ հիվանդանոցներում հղիներին խաբելու նոր ձև են գտել: Այս դեպքում ոչ ավել-ոչ պակաս հղիներին հրաժարվում են հայտնել պտղի սեռը՝ պատճառաբանելով, թե օրենք է փոխվել:
Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների համադրման արդյունքում պարզ է դարձել, որ հետախուզադիվերսիոն խմբի հրամանատար, սպա Անար Մամեդովը միջդիրքային գոտում պայթել է ականի վրա։
Սեպտեմբերի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ:
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանի կինը՝ Էվելինա Ավետիսյանը, նախորդ տարի 2 տարբեր աղբյուրներից 100 հազար դոլարի չափով նվիրատվություն եւ դրամական օգնություն է ստացել: Այս ուշագրավ տեղեկությանը ծանոթանում ենք Բարձրագույն պաշտոնատար անձնաց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ Էվելինայ Ավետիսյանի 2014թ. տարեկան հայտարարագրից:
Հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը լարված է եղել: Հակառակորդի գնդակից վիրավորվել են Կոթի գյուղի երկու բնակիչներ:
Արդեն մի քանի օր է՝ Վերին Լարսի ռուս-վրացական սահմանային անցակետում կուտակվել են Հայաստանից մեկնած մոտ 150 բեռնատարներ, որոնք սպասում են, թե երբ կհասնի տարանցիկ մաքսազերծման իրենց հերթը։ Ըստ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի՝ Հայաստանից մեկնած ավտոշարասյունը հարկադրված է ռուսաստանյան սահմանի մոտակայքում 6-ից 8-օր սպասել։
Սեպտեմբերի 2-ին ` ժամը 21.51-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի գյուղի 24-րդ փողոցի տներից մեկի բակում այվում է կուտակված անասնակեր:
Օրերս Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում արտառոց դեպք է եղել: Ձախափնյակ թաղամասի 21 շենքի բնակիչ Մկրտիչն զանգել է 911 ծառայություն և ասել, որ եթե 30 րոպեի ընթացքում իրեն լրագրող չմոտենա, կպայթեցնի շենքը։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամպարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եքզանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: