Բաժիններ՝

Հոգևորականներին ողջունելու և գրավոր դիմելու ձևերը

Կաթողիկոսին`

Բանավոր` Աստված օգնական, Վեհափառ Տեր:

Գրավոր դիմելու դեպքում` սկզբում` Ն.Ս.Օ.Տ.Տ. … Ամենայն Հայոց Կաթողիկոս

Վեհափառ Տեր, …

ավարտին` Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր

Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն`

/դիմողի անունը և ստորագրությունը/

Պատրիարքին`

Բանավոր` Աստված օգնական, Պատրիարք Տեր (կամ Պատրիարք Հայր)

Գրավոր դիմելու դեպքում` սկզբում` Նորին Ամենապատվություն Տ. … արքեպիսկոպոս …

Ամենապատիվ Տեր, …

ավարտին` Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր

Ձերդ Ամենապատւութեան Սուրբ Աջոյն`

/դիմողի անունը և ստորագրությունը/:

Արքեպիսկոպոսին (եպիսկոպոսին)`

Բանավոր` Աստված օգնական, Սրբազան Հայր

Գրավոր դիմելու դեպքում` սկզբում` Գերաշնորհ Տ. …արքեպիսկոպոս (եպիսկոպոս) …

Սրբազան Հայր, …

ավարտին` Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր

Ձերդ Սրբազնութեան Սուրբ Աջոյն`

/դիմողի անունը և ստորագրությունը/:

Ծայրագույն Վարդապետին (վարդապետին, աբեղային)`

Բանավոր` Աստված օգնական, Հայր Սուրբ:

Գրավոր դիմելու դեպքում` սկզբում` Հոգեշնորհ Տ. … Ծայրագույն Վարդապետ (վարդապետ, աբեղա) …

Հայր Սուրբ, …

ավարտին` Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր

Ձերդ Սուրբ Աջոյն`

/դիմողի անունը և ստորագրությունը/:

Ավագ քահանային (քահանային) դիմելաձև`

Բանավոր` Օրհնեցեք, Տեր Հայր:

Գրավոր դիմելու դեպքում` սկզբում` Արժանապատիվ Տ. … ավագ քահանա (քահանա) …

Արժանապատիվ Տեր Հայր,

ավարտին` Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր

Ձերդ Սուրբ Աջոյն`

/դիմողի անունը և ստորագրությունը/:

Սարկավագին դիմելաձև`

Բարեշնորհ … սարկավագ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս