
Մեկ օր ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման ընդհատումների մասին:
Մարտի 29-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 30-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի, Արին-Բերդի 3-րդ, 5-րդ փողոցների և իրենց նրբանցքների, ժամը 08.00-ից մինչև մարտի 30-ը ժամը 08.00-ն կդադարեցվի` Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 127, 135, 135Ա, Բ, Գ, Դ, Ե համարների և «Էրեբունի» օդանավակայանի, Արարատի մարզի` Նոր Խարբերդ համայնքի Զոնալ թաղամասի, Այնթապ համայնքի ջրամատակարարումը:
Ժամը 10.00-18.00 կդադարեցվի` Էրեբունի վարչական շրջանի` Արցախի պողոտայի, Երկաթուղայինների փողոցի, Աճեմյան փող. 3-րդ նրբանցքի, Շենգավիթ վարչական շրջանի` Երևանի ՋԷԿ-ի, «Նաիրիտ» գործարանի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: