«Ես հաղթում եմ քաղցկեղին 2:0, բայց խաղը դեռ չի ավարտվել». Յոհան Կրոյֆի վերջին մտքերից մեկը
Մարտի 24-ին 69 տարեկան հասակում մահացավ լեգենդար հոլանդացի ֆուտբոլիստ և մարզիչ Յոհան Կրոյֆը: Լեգենդար հոլանդացին երկար ժամանակ բուժվում էր քաղցկեղից, բայց այդպես էլ չկարողանալով հաղթահարել հիվանդությունը՝ մահացավ Բարսելոնայում:
Առաջարկում ենք Ձեզ վերհիշել Կրոյֆի կարիերայի ընթացքում հնչեցրած բոլոր հետաքրքիր մտքերը:
1. Տեխնիկան գնդակով 1000 անգամ հնարքներ անելը չէ: Շատ աշխատանքի արդյունքում բոլորը կարող են անել դա: Նույն հաջողությամբ դուք կարող եք աշխատել կրկեսում: Իրական տեխնիկան գնդակը մեկ հպումով և ուղիղ թիմակցի ոտքին փոխանցելու կարողությունն է:
2. Ընտրեք դիրքի լավագույն խաղացողին և դուք կստանաք իր ամպլուայում խաղացող հրաշալի ֆուտբոլիստների կազմ, բայց ոչ երբեք՝ բոլոր ժամանակների լավագույն թիմը:
3. Իմ թիմում դարպասապահն առաջին հարձակվողն է, իսկ հարձակվողը՝ առաջին պաշտպանը:
4. Ես նախկին ֆուտբոլիստ եմ, նախկին տեխնիկական տնօրեն, նախկին մարզիչ, նախկին գործակալ, նախկին պատվավոր նախագահ: Այս ցուցակը հիմնավորում է այն, որ ամեն ինչ ունի վերջ:
5. Կա միայն մեկ ճիշտ ժամանակ: Եթե դա այդպես չէ, ապա կամ դեռ շատ շուտ է, կամ էլ ժամանակը վաղուց անցել է:
6. Ֆուտբոլ խաղալը հեշտ է, բայց հեշտ ֆուտբոլ խաղալը՝ չափազանց բարդ:
7. Եթե ես ցանկանայի, որ դուք հասկանայիք, ես ավելի պարզ կպատմեի:
8. Խաղից հաճույք պետք է ստանա թե՛ հանդիսականը, թե՛ ֆուտբոլիստը:
9. Եթե իտալացիներին մեկ հնարավորություն տաս` նրանք 2 անգամ գոլ կխփեն:
10. Ես հաղթում եմ քաղցկեղին 2:0, բայց խաղը դեռ չի ավարտվել:
Սիրարփի Աղաբաբյան