Բաժիններ՝

Վարույթ է ընդունվել հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ավազակություն կատարելու վերաբերյալ քրեական գործը

2016 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը մուտք է գործել քաղաքացի Մ. Ս.-ի բնակարան և վերջինիս գույքն ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ բռնություն է գործադրել նրա նկատմամբ:

Մասնավորապես՝ հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը հարձակվել և հարվածներ է հասցրել Մ. Ս.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս