Հերթական մարտական կորուստը ադրբեջանական բանակում. Razm.info

Այսօր՝ ապրիլի 4-ին, սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 27 տարեկան Գաիբով Էլվին Սադրադդին օղլուն (Elvin Sədrəddin oğlu Qaibov): Զինծառայողը սպանվել է Ֆիզուլիում տեղի ունեցող մարտերի ժամանակ:

Այս մասին հայտնել է ադրբեջանական ANS press լրատվական գործակալությունը:

Սպանված զինծառայողը հուղարկավորվելու է վաղը՝ապրիլի 5-ին, իր ծննդավայրում՝ Խաչմազ շրջանի Աբիլյաթագ գյուղում:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին, Ադրբեջանի ՊՆ կայքը հայտարարել էր, որ իրենց կողմը գիշերվա ընթացքում 3 զոհ է ունեցել: Ավելի վաղ՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ևս 12 սպանվածների մասին։

Մանրամասներն` այստեղ

Տեսանյութեր

Լրահոս