Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր հուլիսի 10-ից «Ղազախ Սագուրամո» մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով, օգոստոսի 4-ին ժամը 18:38-ից վերսկսվել է:
Երևանի Ազատության հրապարակից օգոստոսի 4ին ոստիկանությունը բերման է ենթարկել 27 քաղաքացու։
Հայտնում ենք, որ այսօր աշխատավայրից որպես վկա Քննչական կոմիտե բերման է ենթարկվել Հիմնադիր խորհրդարանիր անդամ Հարություն Աղլամազյանը:
Ի վերջո, այդ միջոցառումներին չեն երգելու Շմայսը, Շարմազանովը, Գալուստ Սահակյանը, SAS-ի Արտակը կամ Թոխմախի Մհերը: Այնպես որ միացեք, և փորձենք միասին ազատել Եղիշե Պետրոսյանին:
Կառավարության կարծիքով՝ սննդամթերքի անիմաստ կորուստը երկրի տնտեսության եւ բնակիչների վրա տարեկան ավելի քան 12 միլիարդ եվրո է նստում: Որոշ տվյալներով՝ դա կարող է կազմել Իտալիայի համախառն ներքին արդյունքի ավելի քան 1 տոկոսը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդում է ստացվել այն մասին, որ զինված խմբի անդամ Արմեն Լամբարյանը և Սեդրակ Նազարյանը ենթարկվել են խոշտանգման։
ՀՀ վաստակավոր արտիստուհի Նադեժդա Սարգսյանը շատ է ցանկանում, որ երգահան Եղիշե Պետրոսյանին ազատ արձակեն: Այս պահին բուժման կուրսեր անցնող վաստակավոր արտիստուհին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բուժման պրոցեսը թույլ չի տվել իմանալ՝ կոնկրետ ինչի համար են ձերբակալել երաժշտին. «Համենայնդեպս, շատ կուզենայի, որ Եղիշեին ազատեն: Ի վերջո, երաժիշտ է, որը մեծ հետք է թողել մեր երաժշտության մեջ»:
«Ես կարծում եմ, որ կլինեն գործընթացներ, և բավականին խնդիրների արտահայտումը քայլերի, գործողությունների միջոցով, որ այս օրերին արծարծվել են մեր հասարակության, մեր լայն հասարակության կողմից, մենք տեսնելու ենք:
Այսօր առավոտից հացադուլ է հայտարարել «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Աշոտ Պետրոսյանը:
«Որակի առումով վերջին տարիներին անկում կա: Անկումը վերաբերում է հատկապես պոեզիային, մի տեսակ հեշտագրության պես մի բան եմ ես նկատում այսօր բանաստեղծության մեջ, որը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ, սա էլ բխում է ֆեյսբուքյան ստատուսի սկզբունքից, եթե մի փոքր կարդաք այսօրվա պոեզիան՝ կտեսնեք, որ այսօր մեծ մասը գրվում է ֆեյսբուքյան ստատուսի սկզբունքով՝ կիսվելու համար, լայքվելու համար, և դա իր վնասները բերում է»,- նշեց Ա. Նիկողոսյանը:
Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահան Վահեի Միքայելյանի հրազենային մահացու վիրավորում ստանալու հանգամանքները։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 4-ին, ժամը 13.24-ին տեղեկատվություն է ստացել, որ Երևանի Որմնադիրների փողոցում հայտնաբերվել է նռնակ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Անսալով ժողովրդիս կոչին, հաշվի առնելով զորահրամանատարիս` Ժիրայր Սէֆիլհյանի հորդոր-պահանջը, հավատարիմ մնալոց «Սասնա ծռերի» ապստամբության` առանց զոհի պատգամին, զգալով մեր մոտալուտ հաղթանակի տեսլականը, ես` Պավել Մանուկյանս, դադարեցնում եմ հացադուլը:
Հայաստան այս տարվա առաջին կիսամյակում ժամանել է 501 հազար 118.4 զբոսաշրջիկ: Այս մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրության ծառայության կիսամյակային ամփոփ տվյալներից: 2015-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ այս ցուցանիշն աճել է 2.4 տոկոսով:
ՍիվիլՆեթը հրապարակել է «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ Վիտալի Բալասանյանի միջեւ` զենքերը վայր դնելու բանակցությունների շուրջ տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Կումայրիի բաժանմունքի ծառայողները փողոցը փակած երիտասարդներին ուժի գործադրմամբ տեղափոխել են հարակից մայթ, ապա ոստիկանական ուժերով բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների:
Հիմք ընդունելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, ՀՀ գլխավոր դատախազի պարտականությունները ժամանակավորապես կատարում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հրանտի Հարությունյանը:
Ուղիղ միացում Ազատության հրապարակից. «Ազատություն»
Պաշտպանի այցի նպատակն է ուսումնասիրել նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը: Առանձնազրույցների արդյունքներով համապատասխան գրություններ են ուղարկվելու նախաքննության մարմիններին: Ա. Մարտիրոսյանը, Դ.Սանասարյանը, Ա.Ղուկասյանը կամ Ա.Խանդոյանը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի վերաբերմունքի, պահման պայմանների կամ բուժօգնության կազմակերպման առնչությամբ բողոքներ չեն ներկայացրել։
Փողոցում հափշտակել է քաղաքացու դրամապանակը:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր նշանակում է արել։ Ոստիկանության փոխգնդապետ Ս. Համբարյանը նշանակվել է Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի պետ։
Նոյեմբերյանում որդին որսորդական հրացանով սպանել է հորը:
Ռ. Ռևազյանը նշեց, որ Դավիթ Սանասարյանին առաջին անգամ բերման են ենթարկել հուլիսի 18-ին, որի ժամանակ «դաժան ծեծի են ենթարկել, նվաստացրել են, ուղեղի ցնցում է ստացել»: Հաջորդ անգամ նրան բերման են ենթարկել հուլիսի 27-ին: Ռ. Ռևազյանի խոսքով՝ երբ նա հասել է հավաքի վայր, նրան բերման են ենթարկել:
Համացանցում հայտնվել է հայ երիտասարդի չափածո պատասխանը ՌԼԴԿ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկուն:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը օպերատիվ ծառայությունների ղեկավարներին հանձնարարել է հայտնաբերել հուլիսի 29-ի միջադեպի մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները եւ բռնություն են կիրառել հավաքի մասնակիցների, լրագրողների ու ոստիկանների նկատմամբ:
Օգոստոսի 4-ին, ժամը 13.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Որմնադիրների փողոցում հայտնաբերվել է նռնակ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Ու դեռ ինչքա՞ն պետք է մեր Եղիշին բռնած պահեք: Գտա՞ք էս բոլորի մեջ ամենամեծ մեղավորին: Էսպես թողնել չի կարելի, ամոթ է բոլորիս համար»:
Որևէ պետական մարմին չի կարող ազդել հանրային պաշտպանների անկախությանը, միջամտել նրանց գործունեությանը: Հանրային պաշտպանի գրասենյակը հավատացնում է, որ լինելու է հետևողական, որպեսզի յուրաքանչյուր գործով առավել արդյունավետ ու որակյալ պաշտպանություն իրականացվի, իսկ առկայության դեպքում` հանրային պաշտպանի յուրաքանչյուր թերացում դառնալու է քննարկման առարկա: Հանրային պաշտպանի գրասենյակը պատրաստակամ է իրականացնել հանրային պաշտպանության կարիք ունեցող յուրաքանչյուր անձի պաշտպանությունը:
«Սասնա Ծռերից» հրազենայնին ծանր վիրավորում ստացած Արմեն Լամբարյանի մայրը՝ Փիրուզե Լամբարյանը դեռևս 31.07.2016 թ. դիմել է ինձ՝ իր որդուն իրավաբանական օգնություն ցույց տալու և նրա պաշտպանությունը ստանձնելու խնդրանքով:
ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը: