
ՀՀ ՊՆ սակրավորները վնասազերծել են Երևանի Որմնադիրների փողոցում հայտնաբերված նռնակը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 4-ին, ժամը 13.24-ին տեղեկատվություն է ստացել, որ Երևանի Որմնադիրների փողոցում հայտնաբերվել է նռնակ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Որմնադիրների փողոցի թիվ 181 տան մոտակայքում հայտնաբերվել է «РГД-5» տեսակի ձեռքի մարտական նռնակ, որի վնասազերծման համար անհրաժեշտ է եղել ՀՀ պաշտպանության նախարարության ինժեներասակրավորական խումբը:
Հրշեջփրկարարները կատարել են տարածքի սահմանազատում։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ՊՆ ինժեներասակրավորական խումբը, որը վնասազերծել է «РГД-5» տեսակի ձեռքի մարտական նռնակը: