
Սարի թաղի «մարտերի» մասնակիցներից մեկը Տլեի եղբայրն է. armtimes.com

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը օպերատիվ ծառայությունների ղեկավարներին հանձնարարել է հայտնաբերել հուլիսի 29-ի միջադեպի մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները եւ բռնություն են կիրառել հավաքի մասնակիցների, լրագրողների ու ոստիկանների նկատմամբ: Այդ անձանցից մեկը, ինչպես հայտնի դարձավ armtimes.com-ին, 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվող (Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության մեջ մեղադրվող) Սարգիս Հախանումյանի (մականունը Տլե) եղբայրն է՝ Դավիթ Հախանումյանը: