Բաժիններ՝

ՀՀ գլխավոր դատախազի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Արմեն Հարությունյանը

Հիմք ընդունելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 52-­րդ հոդվածի 1-­ին մասի 2­-րդ կետը և 11­-րդ հոդվածի 1­-ին մասի 4-­րդ կետը, ՀՀ գլխավոր դատախազի պարտականությունները ժամանակավորապես կատարում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հրանտի Հարությունյանը: Այս մասին «Արմենպրես»­-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանn օգոստոսի 4-­ին դատախազության Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Քրիստինե Մելքոնյանը.

«Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահի կողմից դիմումն ընդունվել է և ինքը 04.08.2016թ.­-ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս