Բաժիններ՝

Գլինկայի և Որմնադիրներ փողոցների խաչմերուկի մոտակայքում հայտնաբերվել է «РГД-5» տեսակի ձեռքի մարտական նռնակ

Օգոստոսի 4-ին, ժամը 13.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Որմնադիրների փողոցում հայտնաբերվել է նռնակ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գլինկայի և Որմնադիրներ փողոցների խաչմերուկի մոտակայքում հայտնաբերվել է «РГД-5» տեսակի ձեռքի մարտական նռնակ, որի վնասազերծման համար անհրաժեշտ է ՊՆ ինժեներասակրավորական խումբը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ՊՆ ինժեներասակրավորական խումբը: Խումբը վնասազերծել է «РГД-5» տեսակի ձեռքի մարտական նռնակը:

ԱԻՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031