
Արթուր Դավթյանը՝ ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել և նրա դիմումը՝ գլխավոր դատախազի լիազորությունները վայր դնելու վերաբերյալ՝ ընդունվել է ՀՀ նախագահի կողմից: