«Ոստիկանություն չեմ գնացել, ուղղակի մայրս էր նախագահի աշխատակազմին դիմում գրել, որ մեր հասցեին որդուս սպանության գործով աոաջին դատական նիստի ժամանակ սպառնալիքներ են հնչել։ Մասնավորապես, ամբաստանյալների ծանոթների կողմից մեր հարազատներին հայհոյել են ու ասել, թե ձեր դեմքերը հիշում ենք, «հելնեք դուրս, տեսեք՝ ինչ ենք անելու»։ Մայրս դիմել է նախագահի աշխատակազմին, որպեսզի այս սպառնալիքները չկրկնվեն, այնտեղից էլ տեղեկացրել են, որ մեկ ամսից պատասխան կլինի»։
Դեկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
«Մենք հանգիստ չենք նստելու։ Ավելի կոնկրետ քայլերի ենք դիմելու։ Համբերատար, համեստաբար, հարգելով մեր ղեկավարությանը, գթասրտությանը, մտածում ենք, որ երևի ցմահներին էլ ուշադրություն կդարձնեն, եթե ոչ ցանկացած քայլի ծնողն ի վիճակի է դիմել։ Կոնկրետ մեկը ես՝ ցանկացած քայլի կդիմեմ։ Ամեն ինչ կանեմ։ Ես ինձ կայրեմ»,– ասաց մեկ այլ դատապարտյալի ծնող՝ Ալլա Մարտիրոսյանը։
Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալը) ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Ոսկան Ոսկանյանը ձերբակալվել է: Oպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են:
Նրան առաջարկել են ներկայացնել այրված գույքի ցանկը։ էրեբունու թաղապետի տեղակալ Ալեքսան Խաչատրյանը, որը նաեւ թաղի ՀՀԿ ստորաբաժանման ղեկավարն է, ցանկին ծանոթանալով, հարցրել է կնոջը. «էս ի՞նչ հարուստի ցուցակ ես գրել։ Կարող ա քեզ համար դուբլյոնկա առնենք կամ տելեվիզոր»։ Խաչատրյանը 30 հազար դրամ է առաջարկել Սոնյային։ «էս 30 հազարով ո՞նց գույքս վերականգնեմ»,– տարակուսած հարցրել է Սոնյան։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 18-ին`պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Դեկտեմբերը քաղաքական առումով ակտիվ ամիս չէ՝ այս ամսվա առաջին օրերից սկսվում է նախ տարեվերջյան ամփոփումևերի-հաշվետվությունների, ապա «խոզի բդի» մրցավազքի շրջանը։ Եվ ամեն տարի մենք հույս ենք փայփայում, որ հաջորդ տարեվերջն ավելի ուրախ ու հաղթական կլինի մեր ազգի համար, իսկ «խոզի բդի» մրցավազքը կփոխարինվի իրական ամանորյա ուրախ տրամադրությամբ և տոնական օրիգինալ միջոցառումներով։
Ապարանի տարածաշրջանում մառախուղ է` տեսանելիությունը 40-50մ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում դեկտեմբերի 19-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:
Պերմյակովն այնտեղ գտնվում է այն մարդկանց հսկողության ներքո, որոնց «հավանական հանցավոր» գործողությունների վերաբերյալ տեղեկատվության է տիրապետում, ինչն էլ հակասական ցուցմունքների հիմնական պատճառն է, որոնք հետագայում համապատասխանեցվել են փորձագիտական եզրակացություններին:
ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրու բաժանմունքի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բաժանմունք հրավիրված Սամվել Գրիգորի Սիմոնյանը հաղորդում է տվել այն մասին, որ Աշոցքի զինվորական կոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, մայոր Ոսկան Ֆելիքսի Ոսկանյանը, իր որդուն` նույն զինկոմիսարիատի զորակոչիկ Ժորա Սամվելի Սիմոնյանին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից երեք տարով տարկետում տալու նպատակով 2012թ.-ին իրենից պահանջել է և առձեռն ստացել է 6,500 ԱՄՆ դոլար գումար:
Հիշեցնենք, որ սնանկացած գործարարն այս տարվա փետրվարի 16-ին իր տանը ինքնասպան էր եղել:
Օրերով ԱԺ ամբիոնը «պաշարման» մեջ պահած Զարուհի Փոստանջյանը Սյունիք կատարելիք այցից առաջ ԱԺ ամբիոնից ասել էր. «Պարոն Լիսկա, պատրաստվիր, գալու ենք քեզ դուրս հանենք»։ Նույն օրը երեկոյան ՀՀԿ-ում Գալուստ Սահակյանին դեմ-դիմաց դուրս է եկել Սյունիքի մարզպետը. «Իյա, Սուրիկ, Էս վախեցել, փախել, եկել ես Երևան, որ ի՞նչ անես՝ փրկվե՞ս Զառայից, բա գիտես մեր ջանը քար ա՞»։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դատարանից իրավապահներին ակնարկել են, որ ավազակային հարձակման վարկածին իրենք այդքան էլ չեն հավատում, առավել հակված են կարծելու, որ իրականում Սարգսյանը գնացել է Ղարիբյանների տուն՝ ինչ-որ հարցերի շուրջ զրուցելու, բայց վեճ է բռնվել, ինչի արդյունքում նա սպանվել է:
Նախադասության բովանդակությունից պարզ է դառնում, որ Փայլակ Հայրապետյանն ընդամենը հարց է տալիս, թե այդ գումարները որ փոխանցվել են, ի՞նչ են արել:
Մահացածի գերեզմանից հող ենք բերել տուն, լցրել ծաղկամանի մեջ, բայց մեզ ասացին, որ գերեզմանի հողը չի կարելի պահել տանը: Արդյո՞ք կարող ենք հողը ետ տանել:
Նախատոնական վարկերի ու ավանդական բդի դեմ տարվող բոլոր ճակատամարտերն ի վերջո պարտությամբ են ավարտվելու: Մենք բավական հին ու նույնքան պահպանողական ազգ ենք: Մեր կյանքում նույնիսկ պարբերաբար կազմակերպվող ընտրություններն ԱԺ-ի կազմը չեն փոխում: Ո՞ւր մնաց, որ մեկ-երկու հորդորով կամ մեկ-երկու տասնամյակ տևող տնտեսական ճգնաժամի պատճառով փոխենք Նոր տարին նշելու ազգային ավանդույթները:
Կեղծ 100 դոլարանոցներ իրացնողներիը հայտնաբերվել են:
Ս. Հարության՝ Զատիկի տոնը կտրո՞ւմ է հանգուցյալի քառասունքը: Պատասխանում է Տ. Շահե քահանա Հայրապետյանը:
Կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվածների մոտ թմրամիջոց հայտնաբերվեց:
Եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանանվորված՝ Գյումրիում աճել է ինֆեկցիոն հիվանդություններով վարակված երեխաների թիվը։ Հատկապես գերծանրաբեռնված են աշխատում հիվանդանոցների մանկական բաժանմունքները։
2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է 4 քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ։
Անսթափ վարորդներ, հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաներ, ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրեր: Ստուգայցեր Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին:
Հայաստանի կլիմայի փոփոխությունը վերջին տարիներին:
Քննիչները կմասնագիտանան՝ երեխաների մասնակցությամբ քրեական գործերը քննելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնի պետ Վ.Գևորգյանը՝ կաշառք վերցնելու կասկածանքով:
Forbes-ը նյութ է պատրաստել մեր հայրենակցի` Վադիմ Գրիգորյանի մասին, ում եվրոպական մարքեթինգային աշխարհում կոչում են «Մարքեթինգի ոսկե տղա»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ:
2015 թվականի դեկտեմբերի 16-ին Ազատության հրապարակում իրականացվող հավաքի ընթացքում Վարուժան Ավետիսյանը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի, Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի և Դավիթ Սանասարյանի կողմից Կապան քաղաքում և Սյունիքի մարզի այլ քաղաքներում իրականացվող հավաքների ընթացքում ոստիկանությունը, դրսևորելով «հանցավոր անգործություն», չի կանխել հավաքը խանգարելու փորձերը:
Կառավարության պահուստային ֆոնդից 130 մլն դրամ կհատկացվի Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար: