Բաժիններ՝

Սեպտեմբերի 22-ից կնկատվի ջերմաստիճանի անկում. ԱԻՆ-ում խորհրդակցություն է անցկացվել

Սեպտեմբերի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Երիցյանը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 273 դեպքի:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը խորհրդակցությանն անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին, ներկայացրեց եղանակի կանխատեսումը: Տնօրենի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին կդիտվի առանց տեղումների եղանակ և ջերմաստիճանի զգալի բարձրացում: Տեղումներ են սպասվում սեպտեմբերի 21-ի երեկոյան և հաջորդող օրերին: Իսկ սեպտեմբերի 22-ից կնկատվի ջերմաստիճանի անկում:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, մարզային վարչություններում իրականացվող վերանորոգման աշխատանքների և անցկացված ուսումնավարժությունների մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս